Տարեկան հաշվետվություն 2024-2025 | Page 12

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Ներգրավել աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձառու

եւ բարձրակարգ մասնագետների, որոնք պատրաստ են երկար

ժամանակ ապրել եւ աշխատել Հայաստանում ՝ իրենց փորձը

ներդնելով

հիմնադրամի

ռազմավարական

զարգացման

ոլորտներում ։

ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

« Կերոն » հիմնադրամը սահմանել է հինգ առաջնահերթ ռազմավարական ուղղություն, որոնց ընտրության հիմքում ազգային զարգացման վրա իրենց երկարաժամկետ ազդեցությունն է: Դրանք են մշակույթը, կրթությունը, առողջապահությունը, սպորտը եւ տարածքային զարգացումը ։ Հիմնադրամի գործունեության առաջին տարվա ընթացքում « Կերոն » հիմնադրամը հաջողությամբ ներգրավել է մասնագետների ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Իսպանիայից եւ Գերմանիայից ։ Մասնագետներն արդեն տեղափոխվել են Հայաստան եւ ակտիվ կերպով աջակցում են զարգացման նախաձեռնություններին` համագործակցելով հայկական հաստատությունների եւ գործընկեր կազմակերպությունների հետ ։

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ

Ծրագրի առաջին տարվա ընթացքում տարբեր երկրներից 6 մասնագետ է ժամանել Հայաստան:

« Տաղանդների ֆոնդ » նախագիծ