ՏԱՂԱՆԴՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏԵՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
Մշակույթ
Առողջապահություն Տարածքային կառավարում
Կրթություն
Սպորտ
ԻՆՉՈ ՞ Ւ « ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՖՈՆԴ »
« Տաղանդների ֆոնդ »-ը մարդկանց, գաղափարների եւ մշակույթի շարժման մասին է: Երբ համաշխարհային տաղանդը հաստատվում է տեղական իրականության մեջ, ի հայտ են գալիս նոր մտածելակերպեր, վերանայվում են սովորույթները, եւ հնարավորություններն ընդլայնվում են: Այսպիսին էր Հայաստանի անցյալի որոշիչ մի ժամանակաշրջան, երբ հայրենադարձող սփյուռքն իր հետ բերեց ոչ միայն հմտություններ, այլեւ նոր մշակութային վարքականոններ, որոնք թողեցին երկարատեւ ազդեցություն: Բնույթով « Կերոն »-ը մարդկանց մասին է, ինչպես նաեւ այն համոզմունքի, որ երկարաժամկետ փոփոխությունը հավանական է դառնում մարդկանց հետ եւ մարդկանց համար: Հաստատությունները զարգանում են, երբ մարդիկ են զարգանում, իսկ համակարգերը փոխվում են, երբ անհատները հզոր են:
« Տաղանդների ֆոնդ »-ը մարդկային կապը, արժանապատվությունը եւ համատեղ աճը դնում է զարգացման կենտրոնում այնպես, որ գիտելիքների փոխանցումը լինի ոչ թե գործարքային, այլ հարաբերական, որի արմատները վստահությունը, ներկայությունը եւ իր սպասարկած համայնքների նկատմամբ խորը նվիրվածությունն են: