Տարեկան հաշվետվություն 2024-2025 | Seite 11

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ

« Տաղանդների ֆոնդ » նախագիծը « Կերոն » հիմնադրամի հիմնական ռազմավարական ծրագիրն է, որի նպատակն է ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխարհի տարբեր ծայրերից ՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ զարգացման ։ Ծրագրի հիմքում հիմնադրամի այն համոզմունքն է, որ կայուն զարգացումը պահանջում է մարդկային կապիտալի երկարաժամկետ ներդրումներ ՝ զուգակցված ֆինանսական եւ ինստիտուցիոնալ աջակցությամբ: « Տաղանդների ֆոնդ » ծրագրի միջոցով « Կերոն » հիմնադրամը ընգծում է այն մասնագետների կարեւորությունը, ում փորձը համապատասխանում է հիմնադրամի ռազմավարական ուղղություններին եւ Հայաստանի զարգացման առաջնահերթություններին ։

Ծրագրի մասնակիցներն աշխատում են տեղական հաստատություններում եւ գործընկեր կազմակերպություններում ՝ նպաստելով համակարգային եւ երկարաժամկետ բարեփոխումներին ։

« Տաղանդների ֆոնդ » նախագիծ «