Սարգիս Սիմոնյան․ պորտֆոլիո Sargis Simonyan_portfolio_compressed | Page 4

Նկար 2 ․ 1 Աշխատանքային գործընթացի առաջին վերջնարդյունքն ու դրան հասնելու քայլերը

ԱՇԽԱՏԱՆՔ N2

« ԻՆՉՔ և ԲԱԳԻՆՆ ԸՆՉԱՇԱՏՈՒԹՅԱՆ »

59 ․ 4 x 42 ․ 0 , Գուաշ , Յուղամատիտ , Լայներ , Մատիտ HB

Գաղափարի էությունը

Մարդու բարեկրթության զարգացմանը զուգընթաց հավասարակշռության մեջ են եղել հոգևոր ու նյութական , բանական ու զգացմունքային արժեքները ։ Թերևս “ Ինչք և Բագինն ընչաշատության ” գործում առավելապես ծանրակիր են կշեռքի երկրորդ նժարի բաղադրիչները ՝ նյութն ու էմոցիան ։

Ստեղծագործությունը նպատակաուղղված է դրվատել պարզասիրտ սերն առ մատերիա և գեղեցկություն ։ Գործի ոգեշնչման երկու հիմնական աղբյուրներն են Ռենեսանսն ու հեթանոսականությունը ( ինչի մասին կարծես վերնագիրն արդեն հուշում է ), որոնք իրենց էությամբ կիսում են մարդու և մարդկային կենցաղի վերարժևորման գաղափարախոսությունը ։ Գործում կերպարների , ատրիբուտների և գույների ընտրությունները նպատակ ունեն մեծարել առավելապաշտությունը , հարստությունը , բերքառատությունը ՝ դիտողին հաղորդակից դարձնելով կենցաղի մեծազորության գաղափարին ։

Այս գործում առաջնային են էսթետիկան , դետալները , ճոխությունը ․ նկարի հոգևոր , խոհական ֆոներն ինձ համար կա ՛ մ բացակայում են , կա ՛ մ պարզապես երկրորդային բնույթ են կրում ։

Աշխատանքի Ընթացքն ու Ֆորմալ Առանձնահատկությունները

Հետաքրքիր է , որ նկարն ի սկզբանե չի ունեցել հստակ նախագծում կամ էսքիզ ։ Ստեղծագործական գործընթացն ունեցել է երկու վերջնարդյունք ։ Առաջին վերջնարդյունքը ( Նկար 2 ․ 1 ), որի հիմնասյունը բացառապես պատկեր-ոգեշնչումն է եղել , ուներ խիստ ակտիվ և վերացական գունընտրություն , ինչը նկարի ՝ նրբությունն ու գեղեցկությունը գովերգելու նպատակին չէր ծառայում ։

Նկար 2 ․ 1 Աշխատանքային գործընթացի առաջին վերջնարդյունքն ու դրան հասնելու քայլերը

4