Սարգիս Սիմոնյան․ պորտֆոլիո Sargis Simonyan_portfolio_compressed | Page 3

Նկար 1 ․ 6 Աշխատանքի նախագծման համար արված փոքրիկ ճեպանկար

Ցույց տալու համար մայրերի բնական միտումն ու ցանկությունը պաշտպանելու իրենց զավակներին , որոշեցի կնոջ մարմնին տալ նման կառուցվածք ( Նկար 1 ․ 6 )․ կուչ եկած մայրն ասես ամբողջ մարմնով փորձում է գրկում պահել նիրհող զավակին ։ Կերպարների տեղադրումը թղթի վրա կենտրոնական է , ինչը գաղափարական առումով կաևոր է ՝ շեշտելու համար մայր-զավակ կապի կարևորությունը ։

Նկար 1 ․ 6 Աշխատանքի նախագծման համար արված փոքրիկ ճեպանկար

Աշխատանքն իրականացնելիս ինձ համար վիճարկելի էր ստեղծագործության պրոտագոնիստի ՝ մոր աչքերի տեսքը . տատանվում էի ՝ բա ՞ ց պատկերել դրանք , թե ՞ փակ ։ Տեխնիկայի տեսանկյունից , հանուն նկարի գունային համասեռության , միտված էի ստեղծել փակ աչքերով կերպար , սակայն վերջնական որոշումս հակառակն էր ։ Նման լուծման հիմքում մոր ՝ արթմնի հսկող ֆիգուր լինելու գաղափարն էր ։ Ի հակադրություն դրան , երեխան խաղաղ ննջում է իր « օրրանում »։

Պատահական չեն ընտրված նկարի տաք գույները ։ Իշխող վառ նարնջագույնն ու շագանակագույնը միտված են դիտողին փոխանցել պատկերված երկու կերպարների ՝ մոր և մանկան միջև գործող կապի ջերմությունը ։ Ետնապատկերում նարնջագույնի տոնային մգացումը դեպի նկարի եզրեր նպատակ ունի դիտողի ուշադրությունը սևեռել կենտրոնում պատկերված կերպարների վրա ՝ ընդգծելով մայրական սիրո լուսավորությունը մթության / տխրության մեջ ։

Նկար 1 ․ 7 Վերջնական արդյունքը ։

3