Սարգիս Սիմոնյան․ պորտֆոլիո Sargis Simonyan_portfolio_compressed | Page 2

Նկարներ 1 ․ 1 , 1 ․ 2 , 1 ․ 3 Մայրությունը պատկերող նկարներ ։ Հեղինակները համապատասխանաբար ՝ Գ ․ Կլիմտը , Պ ․ Պիկասոն , Մ ․ Կեսսետը
Նկարներ 1 ․ 4 , 1 ․ 5 Յուղամատիտով և տուշով արված սկեչեր

ԱՇԽԱՏԱՆՔ N1

« ՕՐՐԱՆ »

29.7 x 42.0 , Յուղամատիտ

Գաղափարի էությունը

Մայրությունն , անխոս , աշխարհի ամենաչքնաղ երևույթներից է , թեպետ ընկալել դրա էությունն ու այն պատկերելը դյուրին չեն ։ Ոգեշնչվելով ինձ ընծայված մայրական սիրուց ՝ որպես իմ ծագման երախտիքի արտահայտություն ՝ պատկերել եմ մայրության թեման սեփական աչքերով ։ Ստեղծագործության նպատակը մայրության մեծարումն ու արժևորմումն է ։ Երևույթն անտարբեր չի թողել մի շարք հայտնի արվեստի գործիչների , ինչպիսիք են Գ ․ Կլիմտը , Պ ․ Պիկասոն , Մ ․ Կեսսետը ( Նկարներ 1 ․ 1 , 1 ․ 2 , 1 ․ 3 )։ Բոլորն էլ ցուցաբերել են ոճային տարբեր մոտեցումներ , ինչը ստեղծագործելիս խիստ ոգևորիչ է եղել ինձ համար ։ Իմ գաղափարն էր նկարել երեխան գրկին մի կնոջ ։

Նկարներ 1 ․ 1 , 1 ․ 2 , 1 ․ 3 Մայրությունը պատկերող նկարներ ։ Հեղինակները համապատասխանաբար ՝ Գ ․ Կլիմտը , Պ ․ Պիկասոն , Մ ․ Կեսսետը

Աշխատանքի Ընթացքն ու Ֆորմալ Առանձնահատկությունները

Երկարատև դադարից հետո նորից պատրաստ էի նկարել յուղղամատիտներով ։ Այս նյութով արված ամբողջական աշխատանքների օրինակներ կային միայն վաղ տարիքից , իսկ վերջին մի քանի տարում ընդամենը հասցրել եմ փոքրիկ սկեչեր անել ( Նկար 1 ․ 4 , 1 ․ 5 )։ Այնուամենայնիվ , ծանոթ և հարազատ էին նյութով աշխատելու և ՛ տեխնիկան , և ՛ նրբությունները ։ Կարելի է ասել , որ գործընթացում որևէ փակուղու չեմ առնչվել ։

Նկարներ 1 ․ 4 , 1 ․ 5 Յուղամատիտով և տուշով արված սկեչեր

2