Սարգիս Սիմոնյան․ պորտֆոլիո Sargis Simonyan_portfolio_compressed | Página 5

Նկար 2 ․ 2 Աշխատանքի երկրորդ մասը ։ Առաջին վերջնարդյունքից կտրված մասերը դեռ ամրացված չեն
Նկար 2 ․ 3 Ցորենի սկեչեր արված տարբեր նյութերով ։ Նկարի համար որոշել էի գուաշով աշխատել
Նկար 2 ․ 4 Խնձորի սկեչեր արված տարբեր նյութերով ։ Նկարի համար որոշել էի յուղամատիտով աշխատել

Բացի այդ , կերպարների միջև կապն ասես անտրամաբանական էր և չարդարացված , ինչի պատճառով նկարը ՝ արդեն որպես կոլաժ , ստիպված էի վերսկսել ՝ կոմպոզիցիայում ներառելով նախորդ վերջնարդյունքի հեթանոսական պրոտագոնիստին ՝ Անահիտին ( Վեներա ) և մի շարք այլ կտորներ ( Նկար 2 ․ 2 )։

Աշխատանքն ուսումնասիրելիս նկատում ենք նյութերի այլազանությունը ․ յուղամատիտ , մատիտ , գրիչ ( լայներ ) և գուաշ ։ Սա նպատակ ունի ստեղծել ճոխության , առատության , բազմադեմության մթնոլորտ ։ Նյութերի համադրության , դրանց ընտության համար արվել են ճեպանկարներ ( սկեչեր ), որոնցից մի քանիսը ներկայացված են Նկար 2 ․ 3-ում և 2 ․ 4-ում ։ Գործի ամփոփիչ փուլը եղել է երկկողմանի կպչուն ժապավենով առանձին հատվածների սոսնձումը հիմնական թղթին ։

Նկարում բոլոր կերպարներն ու առարկաները հիմնականում ունեն եռաչափ , ռեալիստական տեսք , ինչը հավատարիմ է Վերածննդի ՝ մարդկային կերպարանքն իր իրական գեղեցկությամբ արտահայտելու գաղափարախոսությանը ։ Նկարում կիրառված են տաք կամ չեզոք ( դեղին , ոսկեգույն , սև , կարմիր , սպիտակ և այլն ), ոչ լոկալ գույներ իրենց երանգներով ։

Դրանք միմյանց հետ համադրվում են և ՛ տոնային անցումների , և ՛ կոնտրաստի միջոցով , ինչի արդյունքում առաջնային դեր է ստանում նկարում Անահիտի կերպարը ։ Տաք գունընտրությունը նպատակ ունի նկարի գաղափարին թարգման դառնալու , ասել է թե ՝ ստեղծի բերքով ու առատությամբ հագեցած , երևելի միջավայր ։

Նկար 2 ․ 2 Աշխատանքի երկրորդ մասը ։ Առաջին վերջնարդյունքից կտրված մասերը դեռ ամրացված չեն

Կերպարային Համակարգն ու Առարկաների Ընտրությունը Նկարում

Աշխատանքում զետեղված պատկերները պատահական չեն ընտրված ։ Անահիտի կերպարի հարցում օրինակ ոգեշնչվել եմ իտալացի ականավոր արվեստի գործիչ Սանդրո Բոտտիչելլիի “ Վեներայի Ծնունդը ” ստեղծագործության գլխավոր հերոսուհու Վեներայի ( կամ Աֆրոդիտեի ) կերպարից ։ Կարելի է տեսնել անձամբ Բոտտիչելլիի և հետո նաև Միքելանջելոյի դիմանկարները ։ Ընտրված բոլոր կերպարները , եթե ոչ ուղիղ , ապա անուղղակի կապ ունեն Վերածննդի կամ հեթանոսության հետ , ինչի համար էլ տեղ են գտել աշխատանքում ։ ( Նկար 2 ․ 5 )

Նկար 2 ․ 3 Ցորենի սկեչեր արված տարբեր նյութերով ։ Նկարի համար որոշել էի գուաշով աշխատել

Նկար 2 ․ 4 Խնձորի սկեչեր արված տարբեր նյութերով ։ Նկարի համար որոշել էի յուղամատիտով աշխատել

5