Սարգիս Սիմոնյան․ պորտֆոլիո Sargis Simonyan_portfolio_compressed | Page 10

Նկար 3 ․ 7 Համապատասխանաբր մեկ , երկու և երեք շերտ սքոչից ստացվող երանգները

Քանի որ էսքիզներս հիմնականում թվային տարբերակով էին , ինձ համար կարևոր էր հնարավորինս հնարամիտ մոտեցում ցուցաբերել ՝ վեջնական գործում ֆոնային գույնի համասեռությունը պահպանելու համար այնպես , ինչպես էսքիզում էր ։ Դա օրինակ չէր ստացվի , եթե կիրառեի դեղին գուաշ , յուղամատիտ կամ որևէ այլ նյութ ։ Խոհերս հանգեցին երկու տարբերակի ՝ կա ՛ մ գունավոր թուղթ , կա ՛ մ կպչուն ժապավեն / սքոչ ։ Քանի որ գունավոր թղթերն ունեն հստակ երանգ և որևէ բան փոխել հնարավոր չէ , որոշեցի սքոչով աշխատել , ինչը , ի հակադրություն թղթերին , շերտերի ավելացման շնորհիվ տալիս էր ցանկալի երանգը ստանալու հանարավորություն ( Նկար 3 ․ 7 )։

Աշխատանքն ամբոջությամբ արված է գրչային կետերի միջոցով ( անգամ ամենամուգ մասերը ), ինչի պատճառով գործընթացը ժամանակատար էր , բայց հաճելի ։

Նկար 3 ․ 7 Համապատասխանաբր մեկ , երկու և երեք շերտ սքոչից ստացվող երանգները

Նկար 3 ․ 8 Վերջնական արդյունքը

10