Սարգիս Սիմոնյան․ պորտֆոլիո Sargis Simonyan_portfolio_compressed | Page 11

ԱՇԽԱՏԱՆՔ N4

« ՄԵԼՈԴԻԱ և ԱՆԱՏՈՄԻԱ »

59 ․ 4 x 42 ․ 0 , Սև թուղթ , Գունավոր Մատիտներ , Գուաշ

Գաղափարի էությունը

Մարդու մարմինն ուսումնասիրելիս անհնար է չապշել դրա կատարելությունից ։ Պատահական չէ , որ մի ամբողջ ժամանակաշրջան , ինչպիսին է օրինակ Վերածնունդը , նվիրվեց մարդուն և իր իրական գեղեցկությանը ։ Չկա գուցե որևէ նկարիչ ՝ մասնագիտացած , թե նորաթուխ , որ մարդու կազմաբանական անըստգյուտությանը չի անդրադարձել կամ չի ցանկացել անդրադառնալ իր գործերում ։ Հիրավի , մարդն առավել անթերի է դառնում , երբ արարում է մասնավորապես դասական երաժշտություն ։ Մեծություններ , ինչպիսիք են ՝ Յոհան Բախը , Յոզեֆ Հայդնը , Վոլֆգանգ Մոցարտը , ինձ համար միշտ եղել են ներշնչանքի աղբյուր , ուստի ոգեշնչվելով այս և այլ արվեստի գործիչների ստեղծագործություններից ՝ որոշեցի պատկերել արարող մարդու կատարելության կերպավորումն իմ աչքերով ։

« Մելոդիա և Անատոմիա » գործը նպատակ ունի զուգահեռներ անցկացնել երկու անթերի երևույթների ՝ մարդու մարմնի և դասական երաժշտության միջև ՝ միաձուլելով այս երկուսին ոչ միայն միևնույն աշխատանքում այլև միևնույն մարմնի մեջ ։ Նկար 4 ․ 1 Հմտության զարգացման փորձի օրինակ

Նկար 4 ․ 2 Նկարի էսքիզը

11