Սարգիս Սիմոնյան․ պորտֆոլիո Sargis Simonyan_portfolio_compressed | Page 9

Նկար 3 ․ 4 Կիրառվելիք տեխնիկաների տարբերակներից երկուսը ՝ կետիկավոր և գծային
Նկար 3 ․ 5 Տեխնիկայի կիրառումը
Նկար 3 ․ 6 Աշխատանքի ընթացքը

Փոքրիկ ճեպանկարներ անելիս առաջացել էին գործիքի կիրառման երկու գաղափարներ ՝ կետիկավոր և գծային ( Նկար 3 ․ 4 )։

Տեխնիկաները կիրառեցի մի քանի աշխատանքի համար ( դրանցից մեկը ՝ Նկար 3 ․ 5 )՝ հաշվի առնելով արագությունը , հարմարավետությունը և հնարավորինս շատ երանգներ ստանալու հնարավորությունները ՝ առարկայի լուսաստվերային առանձնահատկությունները թղթին ամբողջությամբ փոխանցելու համար ։ Այս կետերը հաշվի առնելով հանգեցի առաջին ՝ կետիկավոր տարբերակին ։

Նկար 3 ․ 4 Կիրառվելիք տեխնիկաների տարբերակներից երկուսը ՝ կետիկավոր և գծային

Քանի որ ամբողջապես միաևնույն տեխնիկայով արված նկարը գունային առումով մոնոտոն / տխուր կլիներ , որոշեցի վառ , տաք ու լուսավոր գույն մտցնել աշխատանքիս մեջ ։ Որպես ետնապատկերային գույն վերցրի դեղինը ՝ կոնտրաստի մեջ դնելով իբր անցյալում մնացած մանուկ վառ օրերն ու գալիք երիտասարդ կյանքի “ ծանր մոնոտոնությունը ”։

Նկար 3 ․ 5 Տեխնիկայի կիրառումը

Նկար 3 ․ 6 Աշխատանքի ընթացքը

9