ՊՏ 31.1 | Page 6

–  6 – գոտիականությունը, ավարտվածության աստիճանը (մինչև 50%, 50%-ից մինչև 100%, 100%), շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը, անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, հասարակական, բնակելի և այլն), շենքի, շինության շինանյութի տեսակը (քար, երկաթբետոնյա կոնս­տրուկ­ցիաներ, թեթևաց­ ված քար և այլն), շենքի, շինության հարկայնությունը, ընդհանուր մակերեսը (քառ. մետր), անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հա) և ընդհանուր կադաստրային արժեքը (հազ. դրամ), անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ամիսը, ամ­սաթիվը, տարեթիվը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանց­ման վկայականի համարը, անշարժ գույքի հաշվեկշիռ ընդունելու տարեթիվը, անշարժ գույքի արժեքը (հազ. դրամ), անշարժ գույքի վթարայնության աստիճանը, ընդհանուր օգտագործման տարածքի նկատմամբ բաժնային մասը և սպա­սարկման համար հատկացված հողամասի նկատմամբ բաժնային մասը (քառ. մետր, հա), անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն), բ. անշարժ գույքի օգտագործող սուբյեկտները, որոնց իրավունքներով ծան­ րաբեռնված է գույքը և կազմակերպական-իրավական ձևը (պետական մար­ մին, պետական ոչ առևտրային կազմակերպություն, փակ բաժնետիրական ընկերություն, սահմանափակ պատասխանատվու­ թյամբ ընկերություն և այլ իրավունքներ), օգտագործման տրամադրման հիմքերը, օգտագործման տրամադրված շենքի, շինության, տարածքի, հողամասի մակերեսը (քառ. մետր, հա), օգտագործման պայմանագրի կնքման ամսաթիվը, օգտագործման պայմանագրի գործողության ժամկետները, օգտագործման իրավունքի պետական գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայա­կանի հա­մարը, օգտագործողի կողմից փաստացի չօգտագործվող տարածքների մակերես­ները (քառ. մետր), օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը, օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը, օգտագործողի պետական պատվերի հիման վրա սովորողների թիվը, օգտագործողի վճարովի հիմունքներով սովորողների թիվը, գ. անշարժ գույքի միավորի (կամ միավորի առանձին մասի բնութագրիչների հաշվառ­ ման դեպքում) արտաքին և ներքին պատկերային տեղեկատվությունները. 2) միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանա­պարհների, արհես­ տական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդի­ սացող այլ շինությունների դեպքում՝ ա. ճանապարհի անվանումը, բ. նշանակությունը (միջպետական, հանրապետական և մարզային նշանա­կության), գ. պայմանանիշը և համարը, դ. երկարությունը (կիլոմետր), ե. շահագործման հանձնելու տարեթիվը, զ. հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ), է. ճանապարհի վրա գտնվող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների թիվը, ը. ճանապարհի և դրա վրա գտնվող արհեստական կառույցների, ճանա­ պարհային կա­ հավորանքի, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինություն­ների տեխնիկական վիճակը,