– 7 –
թ. ճանապարհների նկատմամբ իրավունքի պետական գրանցման ամիսը, ամսաթիվը, տա
րեթիվը, ճանապարհների նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը,
ժ. հաշվեկշիռ ընդունելու տարեթիվը.
3) պետական բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց դեպքում՝
ա. իրավաբանական անձի անվանումը,
բ. կանոնադրական կապիտալի մեծությունը,
գ. բաժնետոմսերի տեսակը,
դ. բաժնետոմսերի քանակը,
ե. մեկ բաժնետոմսի անվանական արժեքը,
զ. պետական մասնակցության չափը (հազ. դրամ, %),
է. գտնվելու վայրը, հեռախոսահամարը և փոստային հասցեն.
4) տրանսպորտային միջոցների դեպքում՝
ա. տրանսպորտային միջոցի անվանումը և մակնիշը,
բ. գույնը,
գ. թողարկման տարեթիվը,
դ. պետհամարանիշը և նույնացման համարը,
ե. տրանսպորտային միջոցի արժեքը (հազ. դրամ),
զ. շահագործման տարեթիվը.
5) մտավոր սեփականության օբյեկտների դեպքում՝
ա. մտավոր գործունեության արդյունքներ՝ հեղինակային իրավունք, հարակից իրավունքներ,
արդյունաբերական սեփականության իրավունք (գյուտ, օգտակար մոդել, արդյունա
բերական
նմուշ), սելեկցիոն նվաճումներ, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլո
գիաներ, չբացահայտված
տեղեկատվություն` ներառյալ արտադրության գաղտնիքներ,
բ. քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ
ծառայությունների անհատականացման միջոցներ՝ ֆիրմային անվանումներ, ապրան
քային
նշաններ (սպասարկման նշաններ), աշխարհագրական նշումներ և արտադրանքի ծագման տեղ
անուններ,
գ. մտավոր սեփականության օբյեկտների այլ տեսակներ։
7. Համակարգը կառավարվում է ընդհանուր սերվերից համակարգի ադմինիստրա
տո
րի և պատասխանատու օպերատորների կողմից։ Ընդ որում, համակարգի ադմինիստրա
տո
րը պատասխանատու է համակարգի շահագործման համար, իրականացնում է համա
կար
գի վերահսկումը, ապահովում է համակարգի անխափան և անվտանգ աշխատանքը, իսկ
պատասխանատու օպերատորը վարում է տվյալների բազան, մշակում է համակարգում առկա
տեղեկատվությունը, վերահսկում և ապահովում է տվյալների հավաստիությունը և անընդհա
տությունը։ Համակարգի պատասխանատու օպերատորը պետք է լինի Հայաստանի Հանրա
պետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի
կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) աշխատող, իսկ ադմինիստրատորը կարող է լինել
կոմիտեի աշխատող, ինչպես նաև համակարգն սպասարկող կազմակերպություն կամ ֆիզիկա
կան անձ։
8. Համակարգի օգտագործումն օգտվողների կողմից իրականացվում է համացանցի մի
ջոցով համակարգին միացված պետական մարմինների համապատասխան համակարգ
չա
յին տերմինալներից։ Համակարգին միացված յուրաքանչյուր առանձին տերմինալի համար
նախատեսված են համակարգից օգտվելու սահմաններ (սահմանափակումներ), որոնք թույլ
են տալիս տվյալ տերմինալից կատարել միայն հստակ սահմանված գործողություններ (տե
ղեկատվության ներբեռնում, խմբագրում, դիտում, տպագրություն և այլն) միայն համակարգի
որոշակի հստակ սահմանված հատվածներում (առանձին բաժիններ, հաշվառ
ման որոշակի
օբյեկտներ ու միավորներ, կամ դրանց տեսակներ ու խմբեր և այլն)։ Ցանկացած տերմինալից
կատարված յուրաքանչյուր խմբագրումը գրանցվում է համակարգում միայն պատասխանատու
օպերատորի կողմից հաստատվելուց հետո։ Համակարգի կառուցվածքում կամ բովանդակության
մեջ ցանկացած փոփոխություն կատարելուց մեկ ամիս առաջ պատասխանատու օպերատորները