ՊՏ 31.1 | Page 5

–  5 – Հավելված ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման Կ Ա Ր Գ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ 1. Սույն կարգով կարգավորվում են պետական գույքի էլեկտրոնային հա­ շվառման և գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները։ 2. Պետական գույքի էլեկտրոնային հաշվառում է համարվում պետական գույքի գտնվելու վայրի վիճակի և չափերի, նպատակային նշանակության, արժեքի, ինչպես նաև օգտագործողների և օգտագործման ձևերի մասին տեղեկությունները պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում գրանցելը։ 3. Պետական էլեկտրոնային հաշվառման տարրեր են հանդիսանում սե­ փականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառու­ թյամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու չկառուցա­ պատված հողի), այդ թվում՝ միջպետական, հանրապետական և մարզային նշա­ նակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահա­վորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, պետական մարմիններին, պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպու­ թյուններին (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանց­ վել են Երևանի քաղաքապետին) ամրացված գույքը, ինչպես նաև պետական մարմինների հաշվե­­ կշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, պե­ տա­ կան ոչ առևտրային կազմակերպու­ թյուն­ ների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, իրավաբանական անձանց (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիա­զոր­ված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորու­ թյուն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետա­ կան բաժնե­ մասը (բաժնե­ տոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դի­­ վա­­ նագիտա­ կան առաքելու­ թյունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը: 4. Սույն կարգով էլեկտրոնային հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են: 5. Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանն ավ­ տո­ մատացված ու ինտեգրացված տեղեկատվական համակարգ է, որը ներա­ ռում է հաշվառման ենթակա գույքի մասին միասնական թվայնացված տեղե­կատվություն: Գրանցամատյանը համակ­ցված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման էլեկտրոնային համա­ կարգի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի և տրանս­ պորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրի էլեկտրոնային համա­կարգի հետ: Ընդ որում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշում ­ների՝ պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) միջև «Փոխ­ գործելիության» հարթակի շրջա­ նակներում հասանելիությունն ապահովվում է բացառապես «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնե­տիրական ընկերության միջոցով։ 6. Գրանցամատյանում ներառվում են սույն կարգի 3-րդ կետով սահման­ված գույքի հետևյալ բնութագրիչները և տեղեկատվությունը՝ 1) անշարժ գույքի դեպքում՝ ա. անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն, շենքի բացվածք (տարածք) կամ անավարտ շինություն), գտնվելու վայրը, հասցեն (մարզը, համայնքը, քաղաքը, գյուղը),