ՊՏ 31.1 | Page 4

–  4 – Հայաստանի Հան­րապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ու Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարներին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով սահման­ ված տեղեկա­ տվության մուտքագրումը համակարգում։ 5. Պետական մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղա­ քապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում էլեկտրոնային համակարգի մի­ ջոցով գույքի հաշվառման գործընթացն իրա­ կանացնելու նպատակով մարմնի աշխատա­ կազ­ մում նշանակել համակարգից օգտվող պատասխանատու անձ և սույն որոշման 6-րդ կետով նախատեսվող դասընթացներին մասնակցելու համար ներկայացնել պատասխա­ նատու անձի թեկնածությունը։ Համակարգից օգտվող պատասխանատու անձը տվյալ պետա­ կան մարմնում գույքի բնութագրիչների և տեղեկատվությունների փոփոխու­ թյան, ինչպես նաև նոր գույքի ավելացման կամ գրանցամատյանում ներառված որևէ գույքի դուրսգրման դեպքում, այդ փոփոխությունները համապատաս­խան համակարգչային տերմինալների միջոցով տեղադրում է համակարգ։ 6. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրում ­ների նախա­ րա­ րության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագա­հին՝ սույն կետն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետական մար­ մինների և Երևանի քաղաքա­ պետարանի կողմից սույն որոշման 5-րդ կե­ տով առաջարկված ներկայացուցիչների մասնակ­ ցությամբ կազմակեր­ պել դասընթացներ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով գույքի հաշվառ­ման գործ­­ընթացն իրա­ կանացնելու թեմայով։