– 3 –
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
25 ապրիլի 2019 թվականի N 506-Ն
372 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ
28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ 1 ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2 Հայաստանի Հանրապետության
օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառա
վարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետա
կան գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և Հայաս
տանի
Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 282 որոշումը մասնակիորեն
ուժը կորցրած ճանաչելու մասին» N 562-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.
«28 ապրիլի 2005 թվականի N 562-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 3-րդ գլխի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը՝ Հայաստանի Հանրա
պետության կա
ռավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցա
մատյանի վարման
կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ)
ղեկավարներին՝ սույն որոշմամբ հաստատված կարգով ապահովել հաշվառման ենթակա գույքի
մասին տվյալների մուտքագրման անընդհատությունը և գրանցա
մատյանում պարու
նակվող
տվյալների համադրելիությունը հաշվառման ու վերահսկման այլ տեղեկատվական համակար
գերի տվյալների հետ։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով
սահմանված տեղեկատվության մուտքագրումը համակարգում այն պետա
կան ոչ առևտրային
կազմակերպությունների և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների
վերաբերյալ, որոնց հիմ
ն ադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները,
որպես պատվիրակված լիազորություն, վերապահվել են Երևանի քաղաքապետին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշ
խատակազմի, Հայաստանի Հան
րապետության հաշվեքննիչ պալատի աշխատակազմի, Հա
յաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմի, Հայաստանի
Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հան
րա
պե
տության դատախազության,
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հանրա
յին ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրա
յին հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության
տնտեսական մրցակցության պաշտ
պանու
թյան պետական հանձնաժողովի աշխատակազմի,
1. ՀՀՊՏ 2005 N 34 (406), 01.06.05
2. ՀՀՊՏ 2018 N 23 (1381), 28.03.18