Այդպես խորհելով
անցավ ողջ օրը և ահա արդեն մոտենում էր
պայմանավորված ժամը և Արմենը շտապեց պայմանավորված վայր:
Համալսարանից փոքր ինչ հեռու կանգնած էր Արմենը, մերթ ընդ մերթ շտապշտապ աջ ու ձախ քայլելով... Նա
այնքան էր տարվել հանդիպմանը
նախապատրաստվելով, որ նույնիսկ մոռացել էր Անիից ճշտել, թե ինչպե՞ս ճանաչի
իրեն, ի՞նչ հագուստով է նա, ինչպի սի՞սանրվածք ունի այսօր և այլն...
Արմենը որոշեց փոքր ինչ մոտենալ համալսարանին, սակայն չհասցրեց, քանի
որ նրան ընդարաջ քայլում էր մի գեղեցկադեմ աղջիկ...
Անին էր...
Արմենը մի պահ քար կտրեց, չհավատալով աչքերի տեսածին:
Անին հեռվից նկատել էր Արմենին ու քայլում եր դեպի նա, սակայն Արմենը չէր
կարողանում շարժվել, քանի որ ապշել էր իր կողմը եկող ծանոթ-անծանոթուհու
գեղեցկությամբ...
Եվ
իսկապես.
Անին
չքնաղ գեղեցկություն
ուներ,
աստվածային
հմայքով էր օժտված: Նրա աչքերին նայելով հեռվից հեռու զգացվում էր նրա սրտի
խորքում թաքնված ողջ բարությունը, նրա ամեն քայլի հետ համահունչ երևում էր նրա
սրտի
ջերմությունը,
որը
կարծես
լցնում էր
շրջապատը
գերբնական,
զորեղ ջերմությամբ, ու դեպի իրեն էր ուղղում շրջապատի հիացմունքով լի
հայացքները... Իսկ նրա` երկնքի պես լազուր աչքերը աննկարագրելի էին, նրա
աչքերումթաքնված
էր աշխարհի ողջ գեղեցկությունն, իր բոլոր հմայքներով...
-Օ՛...Ինչպիսի գեղեցկություն,- հիացմունքը թաքցնել չկարողացավ Արմենը, ես իսկապես ապշած եմ... Սա իսկապես այն դեպքերից է, երբ խոսքերն ավելորդ են...
-Շնորհակալ եմ շատ,- պատասխանեց Անին:
Դրանից հետո տիրեց րոպեական լռություն, որը խախտեց Արմենը:
-Դե ինչ , քայլե՞նք, թե՞այստեղ կանգնած էլ պետք է իրար հրաժեշտ տանք:
-Վա՛յ, կներես, իհարկե քայլենք, իհարկե էստեղ հրաժեշտ չենք տա իրար, չէ՞որ
դու ինձ խոստացել ես օգնել նվեր ընտրելու հարցում:
-Դե հենց դրա համար էլ հարցրեցի, քայլե՞նք, թե՞ ոչ: Իսկ կասե՞ս ում համար
ենք նվերը նտրելու: Որպեսզի ավելի հեշտ կողմնորոշվեմ օգնության հարցում:
-Տատիկիս համար, նա այսօր դառնում է 80 տարեկան և ես ցանկանում եմ
յուրօրինակ նվեր գնել, որը անակնկալ կլինի նրա համար...
-Իմ կողմից անպայման կշնորհավորես տատիկիդ...
-Շնորհակալ եմ անպայման...
Նրանք սկսեցին ջե րմ զրուցելով քայլել, իսկ Արմենը ուշադրությամբ
շուրջբոլորն էր զննում, գեղեցիկ նվերների խանութ գտնելու համար, որպեսզի իր
կողմից առաջարկված նվերը լինի անչափգեղեցիկ և դուր գա, թե՜ Անիին, և թե՜
տատիկին...
Հանկարծ Արմենը նկատեց մի խանութ, որի պատուհանների մոտ
ցուցադրված էին այնպիսի նվերներ, որոնք իրենց տեսքով հիշեցնում էին հին
միջնադարյան արվեստը... Տեսնելով դա` մի պահ կանգ առավ...
-Անի, արի մտնենք ներս, ցուցադրված նվերները շատ խոստումնալից տեսք
ունեն, հնարավորէ այստեղից կարողանանք գեղեցիկ և յուրահատուկ նվեր ընտրել...
-Ինչպես կասես, գնանք: Հնարավոր է դու իրավացի ես: Ես վստահ եմ` դու
գեղեցիկ ընտրություն կկատարես...
4