Այդ նամակից հետո Անին ասաց, որ ցանկանում է գնալ քնելու, քանի որ
առավոտյան դասի պետք է գնա և իրար բարի գիշեր մաղթելով գնացին քնելու...
Առավոտյան արթնանալով դեռևս անկողնում պառկած Արմենը որոշեց, որ
այսօր բացարձակապես ոչ մի գործ չի պլանավորելու և ամեն ինչ անելու է, որ
անպայման հանդիպի Անիի հետ...
Որոշեց ու արեց առաջին քայլը: Նամակ գրեց Անիին:
-Այսoր դասերը քանիսի՞ն են ավարտվում:
Որոշ ժամանակ անց եկավ պատասխան նամակը.
-15:00-ին, ինչի՞:
-Որովհետև այսօր անպայման պետք է կազմակերպենք, հարմարեցնենք և
հանդիպենք, քանի որ եթե մնա ժամանակի հույսին, մենք երբեք էլ չենք հանդիպի...
Անին անակնկալի եկավ, ասելով, որ իրեն կարող է հարմար չլինի, որովհետև
պետք է հյուր գնա, և արդեն պայմանավորված է ընկերուհու հետ, որպեսզի միասին
գնան նվեր ընտրելու...
Բայց Արմենը չէր ցանկանում լսել ոչինչ...
-Անի, այսօր մենք կարող ենք հանդիպել մինչև քո հյուր գնալը և պարդադիր չի,
որ մեր հանդիպումը տևի ժամեր, մենք կարող ենք հանդիպել կարճ ժամանակով և
ավելին. կարող եմ առաջարկել նվեր ընտրելու գնանք միասին ...
Անիին ևս այդ տարբերակը դուր եկավ... Նրանք պայմանավորվեցին հանդիպել
հենց համալսարանի դիմաց` դասերի ավարտից անմիջապես հետո, որտեղից
զրուցելով կգնային նվեր ընտրելու...
Արմենի մոտ տարօրինակ զգացողություն էր... Կարծես գնում Էր սիրելիի հետ
առաջին հանդիպմանը, որից հետո շատ բան կարող