-Միայն հիասթափությունը...
-Այսի՞նքն:
-Այսինքն, երբ առաջին անգամ քեզ տեսնելուց հետո հասկանամ, որ դու այն չես
ինչ միշտ ներկայացրել ես ինձ, այսինքն ստացվի այնպես, որ դու խաբել ես ինձ...
Անիի պատասխանը շատ ուրախացրեց Արմենին, քանի որ նա հասկացավ
երկրորդ հանդիպում ևս կլինի, քանի որ ինքը Անիի հետ հնարավորինս անկեղծ է եղել
միշտ, առանց որևէ բացառության...
Արմենին իր մտքերից կտրեց Անիի նամակը.
-Իսկ ինչի՞ես այդքան շատ ցանկանում տեսնել ինձ:
Արմենը սկսեց մտածել... Եվ իսկապես ինչու՞: Չէ որ ինքը էլի է շփվել
անծանոթ աղջիկների հետ, էլի են մտերմացել, բայց այդ ամենը մնացել է օնլայն
հարթակում, ոչ ոքի նա չի ցանկացել տեսնել իրական կյանքում, չի ցանկացել իրենց
շփման տարբերակը փոխել... Իսկ Անին այլ էր, նա այնքան բարի էր ու այնքան
ջերմություն ուներ իր հոգու խորքում, որ դա զգացվում էր առանց նրա աչքերին
նաելու: Ուղղակի բառերից...
-Քանի որ ցանկանում եմ քեզ հետ շփվել, խոսել ոչ միայն նամակագրությամբ,
այլ նաև ցանկանում եմ լսել քո ձայնը, ցանկանում եմ տեսնել քո աչքերի պարզությունը
և այլն... Համ էլ ինչու՞ես ամեն անգամ նույն հարցը տալիս: Միթե՞այդքան կասկածելի
մարդու տպավորություն եմ թողել քեզ մոտ:
-Ո՜չ, իհարկե ոչ, պարզապես դու կյանքումս առաջին անծանոթն էիր, ով ինձ
հաղորդագրություն ուղարկեց, որին ես պատասխանեցի ու թե ինչու, ես ինքս չեմ
հասկանում մինչև հիմա ու հենց դա է ինձ մտածելու առիթ տալիս... Այդ հարցը ինձ
էլ է տանջում, ու ես էլ չեմ հասկանում, թե ինչպես ստացվեց, որ մենք մինչև հիմա
դեռևս շարունակում ենք շփվել...
-Դա երևի թե իմ համառ բանվորության հետևանքն է: Քանի որ դու ինչքան
չպատասխանեցիր, ես այնքան գրեցի, դու ինչքան ասացիր մի գրի, այլևս վերջ, ես
շարունակեցի գրել ու այդպես մինչ օրս շարունակվում է մեր հետաքրքիր և
բազմաբովանդակ զրույցները,- կատակեց Արմենը...
-Հետաքրքիր բնավորություն ունես...
-Դե ինչ արած, երբ մեկի հետ զրուցում ես և քեզ այդ զրույցի ընթացքում,
զրույցից հետո լավ ես զգում, նշանակում է պետք է պայքարես այդպիսի զրուցակցի
հետ հարաբերություններն ամրապնդելու համար...
Անին այդ նամակին չպատասխանեց և թեման փոխելու համար ասաց.
- Գիտես, այսօր համալսարան հյուրեր էին եկել և ես ներկայացրեցի իմ
նախագիծը... Հյուրերի և հանձնաժոխովի կողմից այն արժանացավ «Ուսանողության
շրջանում լավագույն մտահղացում» տիտղոսին...
-Ես ևս մեկ անգամ քեզանով հպարտանալու առիթ ունեցա, և ոնց հասկանում
եմ այդ առիթները օր օրի ավելանում են... Շնորհավորում եմ, այդպիսի
հաջողություններ դու դեռ շատ կունենաս... Կարևորը հաջողության հասնելու ձգտումն
է...
Եթե մեկը ցանկանում է հասնել հաջողության գագաթնակետին, նրան ընդամենը
մեկ բան է պետք, ընտրել այն բոլոր ճանապարհները, որոնցով նա պետք է անցնի, և
իմանա բոլոր այն արդյունքները, որոնց նա պետք է հասնի... Որից հետո պետք է
անցնի գործի առանց վայրկյան անգամ զլանալու..
2