Նրանք շարժվեցին դեպի խանութ: Մտնելով ներս` երկուսն էլ ապշած մնացին
տեսականու գեղեցկությամբ ու յուրօրինակությամբ:
Հանկարծ Արմենը նկատեց մի արձանիկ, որը կարծես թանգարանային նմուշ
լիներ` պեղվածարքայական պալատներից: Աստվածամոր արձանն էր: Արմենը
ակամայից շարժվեց դեպի արձանը: Անին, չիմանալով, թե դեպի ուր է քայլում Արմենը,
հետևեց նրան: Վայրկյաններ անց նրանք արդեն արձանիկի մոտ էին: Անին
անմիջապես կռահեց, թե Արմենն ինչ ընտրություն էկատարել:
-Գեղեցիկ է, այնպես չէ՞:
-Այո, շատ: Ես չէի էլ կասկածում, որ դու գեղեցիկ ընտրություն կկատարես...
Վերցնելով նվերը` նրանք դուրս եկան խանութից: Արմենը ճշտեց,թե երբ
պետք է գնա Անին, և իմանալով, որ դեռևս մեկ ժամ ժամանակ ունի, առաջարկեց
շարունակել իրենց զրույցը մեկ գավաթ սուրճի սեղանի շուրջ.
Անին
մեկ
վայրկյան
տարակուսեց,
բայց
տեսնելով
Արմենի
տրամադրվածությունը, համաձայնվեց...
Նրանք զրուցելով գնացին մոտակա սրճարանը, որտեղ Արմենն արդեն իսկ
նախապես
պատվիրել էր,
որպեսզի
գեղեցիկ
ձևավորված սեղան
նախապատրաստեն...
Անին անակնկալի եկավ և զարմացաց աչքերով նայեց Արմենին: Արմենը
լուռ ժպտաց և առաջարկեց նստել, և քաշելով աթոռը, սեղանի մոտից ժպտադեմ
հայացքով նայեց Անիին:
Անին շնորհակալություն հայտնելով նստեց: Արմենը նույնպես նստեց և սկսեցին
զրուցել...
-Եվ՞ ,-կարճ հարցով սկսեց զրույցն Արմենը:
-Այսի՞նքն,- զարմացաց հայացքով պատասխանեց Անին...
-Այսինքն ցանկանում էի իմանալ ի՞նչ կարծիք կազմեցիր իմ մասին, արդյո՞ք
արդարացան քո բոլոր սպասելիքները:
-Այո, իհարկե, ես քեզ հենց այսպիսին ել պատկերացնում էի... Հոգատար,
ընկերասեր, բարի, խելացի...
Արմենը կիսատ թողեց Անիի խոսքը:
-Լավ, բավական է գովես ինձ, եթե մի փոքր էլ շարունակես ես կսկսեմ կարմրել...
Լռությունտիրեց, քանիորերկուսնէլուսումնասիրողհայացքովնայումէինմիմյանց...
Երբ մարդը հետաքրքրություն է առաջացնում քեզ մոտ և դու ցանկանում ես
նրան ավելի լավճանաչել, դա նշանակում է, որ նա իսկապես քո պատկերացրած
անձնավորությունն է...
Լռությանը վերջ դրեց Անիի հեռախոսի զանգը: Անիի մայրն էր, ով ցանկանում էր
իմանալ, թե ուր է Անին և երբ է տուն գալու, որպեսզի բոլորով միասին գնային
տատիկին հյուր...
Արմենը առաջարկեց դուրս գալ սրճարանից, որպեսզի Անին հանկարծ իր
պատճառով չուշանա...
Մի քանի րոպե ևս զրուցելուց հետո նրանք դուրս եկան և քայլեցին դեպի
կանգառ, որտեղից Անին գնաց տուն, իսկ Արմենը որոշեց մի փոքր քայլել և
խորհել օրվա կարևորագույն իրադարձության, իր և Անիի հանդիպման և դրանից հետո
սպասվելիք զարգացումների մասին...
5