ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 9

Ներածություն

Երևանը Հայաստանի տասներեքերորդ և ներկայիս մայրաքաղաքն է: Այն մայրաքաղաք է հռչակվել 1918 թ.՝ լինելով Հայաստանի Հանրապետության ամենամեծ քաղաքը, վերջինիս վարչական, մշակութային և արդյունաբերական կենտրոնը: Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի եզրին (Արարատ լեռը կարելի է տեսնել քաղաքի ցանկացած կետից) ՝ Հրազդան գետի գեղատեսիլ կիրճի երկու կողմերում՝ ծովի մակերևույթից 900-1300 մետր (2593-4265 ոտնաչափ) բարձրության վրա: Քաղաքի հյուսիսային հատվածը համեմատաբար բարձր է և շրջապատված է լեռներով, մինչդեռ հարավում ցածրանում է մինչև Հրազդան գետի ափերը: Քաղաքը վարչական սահմաններ ունի Արագածոտնի , Արարատի , Արմավիրի և Կոտայքի մարզերի հետ, որոնք հանրապետության

վարչական միավորներն են: Երևանը որևէ մարզի մաս չի կազմում և Հայաստանի վարչական բաժանման համակարգում հատուկ կարգավիճակ ունի: Քաղաքը բաղկացած է 12 համայնքից: 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Երևանի բնակչությունը 1,060,138 է, ինչը կազմում է Հայաստանի ընդհանուր բնակչության ավելի քան 35%-ը: 2012 թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք :

Կլիման ցամաքային է՝ շոգ և չոր ամառներով, ցուրտ և ձնառատ ձմեռներով: Երևանը տարվա ընթացքում մոտավորապես 290 արևոտ օր ունի:

Երևանը և ետևում Արարատ լեռը

(cc) Սէրուժ Ուրիշեան

Բարի´ գալուստ Երևան (Տեսանյութ)