ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 8

1.1 Ներածություն 9

1.2 Ուրարտական (Արարատյան)

ժամանակաշրջան 12

1.3 Հայկական թագավորական

դինաստիաների ժամանակաշրջան 14

1.4 Պարսկական ժամանակաշրջան 15

1.5 Ռուսական ժամանակաշրջան 16

1.6 Առաջին հանրապետության

ժամանակաշրջան 17

1.7 Խորհրդային ժամանակաշրջան

/Երկրորդ հանրապետություն 18

1.8 Երրորդ հանրապետության

ժամանակաշրջան 20

1.9 Հայաստանի պատմական

մայրաքաղաքները 21

1.10 Երևանի պատմության ժամանակացույցը 22

Երևանի Պատմությունը

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին, պատմականորեն հիշատակվում է դեռևս ուրարտական ժամանակներից: Գտնվելով Հայկական լեռնաշխարհում՝ Երևանը դարձել է տարբեր քաղաքակրթությունների բախման կենտրոն և բազմիցս նվաճվել արաբների, սելջուկների, մոնղոլների, թուրքերի, պարսիկների և ռուսների կողմից: Երևանը կործանիչ երկրաշարժերի և այլ բնական աղետների ականատեսն է եղել: Քաղաքն ավերվել և վերակառուցվել է շատ անգամ, բայց հիմնադրումից ի վեր շարունակ բնակեցված է եղել: Այսօր Երևանն իր այցելուներին դիմավորում է որպես օրեցօր աճող ժամանակակից քաղաք, որը պահպանել է իր հնագույն պատմության լավագույն ավանդույթները: