ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 7

Էլեկտրոնային ուղեցույցի մասին

Գլուխ 4-ը կոչվում է ‹‹Արշավներ Երևանում և իր շրջակայքում››: Այն բնության և արկածային զբոսաշրջության սիրահարների համար է: Գլուխը ներառում է արշավներ դեպի Արագած լեռ, Արա լեռ, Խոսրովի պետական արգելոց և Հատիս լեռ (Շամիրամի լեռ): Այն նաև գործնական տեղեկություններ է տրամադրում բնության, կլիմայի, բարձրության և աշխարհագրական այլ մանրամասների վերաբերյալ, ինչն էլ օգնում է նախապատրաստվել արկածների, որոնք սպասելի են այդ հրաշալի վայրերում:

Գլուխ 5-ը` ‹‹Երևանի համառոտ ուղեցույց: Տեղեկատու››, հեշտությամբ օգտվելու հնարավորություն է տալիս՝ թույլ տալով որոնում կատարել ըստ դասակարգման: Այն համառոտ տեղեկություն է տալիս էլեկտրոնային ուղեցույցում տեղ գտած մշակութային, ժամանցային և այլ կարևոր հաստատությունների վերաբերյալ: Որոնման քարտեզը թույլ է տալիս այցելուներին գտնել անհրաժեշտ վայրը` ըստ դասակարգման և անվան:

Գլուխ 6-ը, որ եզրափակում է էլեկտրոնային ուղեցույցը, ընդգրկում է օգտակար արտահայտությունների բառարան:

Այն պարունակում է զբոսաշրջության մեջ առավել գործածական

բառեր և խոսակցական արտահայտություններ: Ներկայացվում է

նաև յուրաքանչյուր բառի և նախադասության արտասանությունը,

ինչն էլ օգնում է լսել և սովորել արտասանական ճիշտ

տարբերակը:

Գրքի բովանդակությունը մշակվել է հրապարակայնորեն հասանելի

պատմական գրականության, ակադեմիական և մասնագիտական

ամսագրերի, ինչպես նաև տուրիստական և կրթական աղբյուրների

ուսումնասիրությունների արդյունքում: Շատ անհատներ և

կազմակերպություններ զգալիորեն աջակցել են էլեկտրոնային ուղեցույցի

պատրաստման աշխատանքներին:

Օգտագործված գրականության ցանկը, շնորհակալական խոսքը և

հեղինակային իրավունքի մասին տեղեկությունները կգտնեք

Գլուխ 7-ում:

Հրատարակիչը հույս ունի, որ այս ինտերակտիվ էլեկտրոնային

ուղեցույցը Ձեզ կտրամադրի անհրաժեշտ բոլոր տեղեկությունները

և խորհուրդները՝ Ձեր շրջագայությունը Երևանում` աշխարհի

հնագույն քաղաքներից մեկում, առավել հիշարժան դարձնելու համար:

Երևանի գլխավոր հատակագիծը՝ կազմված

Ալ. Թամանյանի կողմից

Հեղինակային իրավունք՝ Հրանտ Կասպարյան