Երևան քաղաքի զինանշանը
Զինանշանը պատկերում է պատվանդանին կանգնած թևավոր առյուծ՝ իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած: Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով: Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է: Կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված է «ԵՐԵՎԱՆ»: Երևանի զինանշանի հեղինակն է Ալբերտ Սոխիկյանը:
Երևան քաղաքի դրոշը
Դրոշն ուղղանկյունաձև է, խաղապատկերը սպիտակ է՝ որպես մաքրության և պարզության խորհրդանիշ: Դրոշի կենտրոնում Երևանի զինանշանն է՝ շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները: Զինանշանում օգտագործված են
Հայաստանի դրոշի գույները՝ ընդգծելով Երևանի կարևորությունը՝ որպես մայրաքաղաք: Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:
Երևան քաղաքի օրհներգը՝ «Էրեբունի-Երևան»
«Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ (Տեսանյութ)
Խոսքը՝ Պարույր Սևակի
Երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի
Ներածություն