ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 72

1.5 Սասունցի Դավթի հրապարակը

Սասունցի Դավթի հրապարակը գտնվում է Երևանի Էրեբունի թաղամասում: Այստեղ հասնելու ամենահարմարավետ երթուղային միջոցը մետրոն է, որից կարող եք օգտվել Հանրապետության հրապարակից: Այստեղ է կանգնեցված հայկական ժողովրդական էպոսի առասպելական հերոս Սասունցի Դավթի արձանը: Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանը գտնվում է հրապարակի ետևում՝ Սևանի փողոցում: Սասունցի Դավիթ մետրոկայարանը նույնպես գտնվում է հրապարակում: Մուտքը Տիգրան Մեծի փողոցից է:

Սասունցի Դավթի արձանը

և էպոսը

Սասունցի Դավթի արձանը մի գլուխգործոց է, որ հեղինակել են հայ անվանի քանդակագործ Երվանդ Քոչարը

(1899 -1979) և ճարտարապետ Միքայել Մազմանյանը (1988-1971), որ արձանի փոխակերպեցին էպիկական այս հերոսին: Սասունցի Դավիթը,իր Քուռկիկ Ջալալին հեծած,

մարմնավորում է հայ ժողովրդի ազատատենչ ձգտումները: Նրա ձեռքում սուրն է՝ միշտ պատրաստ հակահարված տալու զավթիչներին: Պատվանդանի վերևում կա գավաթ, որից ջուր է հոսում, այն խորհրդանշում է հայ ժողովրդի համբերության բաժակը: Երբ ջուրը վարարի, ըստ դյուցազներգության, Դավիթը նորից կկանգնի կեղեքիչների ու զավթիչների դեմ: Արձանը դարձել է Երևանի ճանաչելի խորհրդանիշը:

Կարդալ ավելին

Երևանի կենտրոնը

Շրջագայություն 1

1.1 Հանրապետության հրապարակ

1.2 Պատմության թանգարան/Ազգային պատկերասրահ ParkCascade

1.3 Ազնավուրի հրապարակ ParkMatenadaraCascade

1.4 Վերնիսաժ

1.5 Սասունցի Դավթի հրապարակը

1.6 Էրեբունի

թանգարան