1.6 Էրեբունի թանգարան
Շարունակե՛ք շրջայցը դեպի Էրեբունի պատմահնագիտական թանգարան –արգելոց, որտեղ կծանոթանաք Երևանի հիմնադրման պատմությանը: Այնտեղ հասնելու լավագույն միջոցը տաքսին է, որը կարժենա 1000 հայկական դրամ: Թանգարանը գտնվում է Արին- Բերդ բլրի վրա, որտեղ մ.թ.ա. 782 թվականին հիմնվել է Էրեբունի ուրարտական ամրոցը: Այնտեղ մինչև օրս կարելի է տեսնել ամրոցի ավերակները: Միջնաբերդը եզերված է ամուր պատերով, որոնք որոշ հատվածներում երեք շարքով են կառուցված: Ամրոցում կարևորագույն
տեղ է զբաղեցնում Խալդի աստծո տաճարը: Ճարտարապետական
առումով թանգարանի շենքն ուրարտական պալատ է հիշեցնում :
Երևանի կենտրոնը
Շրջագայություն 1
1.1 Հանրապետության հրապարակ
1.2 Պատմության թանգարան/Ազգային պատկերասրահ ParkCascade
1.3 Ազնավուրի հրապարակ ParkMatenadaraCascade
1.4 Վերնիսաժ
1.5 Սասունցի Դավթի հրապարակը
1.6 Էրեբունի
թանգարան