Ճաշել կարող եք Երևանի կենտրոնում: Հայկական ազգային խոհանոցին ծանոթացե՜ք «Թուֆենկյան Խարբերդ»
ռեստորանում: Այստեղ կարող եք ճաշակել ինչպես
Արևմտյան Հայաստանի, այնպես էլ տեղի խոհանոցի
մի շարք ուտեստներ՝ խորովածի տեսականի,
ձկնային ուտեստներ, Մշո տոլմա և փախլավա: Դուք հնարավորություն ունեք նաև ընտրելու Աբովյան փողոցի երկայնքով տեղակայված բազմաթիվ ռեստորաններից մեկը: Թեթև ճաշի համար կարող եք այցելել «Արտ Բրիջ» կամ
«Կաֆե Ցենտրալ»: «Արտ Բրիջ» գրախանութ-
սրճարանն իր հյուրերին սպասում է ամեն օր՝
առավոտյան ժամը 8:30-ից: Այս հարմարավետ և
հանգիստ վայրում Դուք կարող եք առավոտյան մեկ բաժակ սուրճ ըմպել՝ օրաթերթ ընթերցելով, ճաշել կամ վայելել երեկոն: Երեկոն կարելի է ավարտել՝ Հակոբ Պարոնյանի
անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայացում դիտելով կամ Հանրապետության հրապարակի երգող և պարող շատրվանների հրաշագեղությունը վայելելով: Որևէ բան ըմպե՛ք և գիշերային կյանքն անցկացրե՛ք հարակից բարերից կամ փաբերից մեկում: Այնուհետև ծանոթացե՛ք «Էօն» հակասրճարանի փիլիսոփայությանը: Այստեղ կարող եք կազմակերպել Ձեր ժամանցը՝ ազատորեն օգտվելով մի շարք ծառայություններից (թեյ, սուրճ, քաղցրավենիք, մրգեր, տաբլետներ, էկրան և արտապատկերող սարք (պրոյեկտոր), երաժշտական գործիքներ և գեղարվեստական պարագաներ, զբոսաշրջային քարտեզներ և այլն)՝ վճարելով միայն Ձեր
անցկացրած ժամանակի համար:
Վերնիսաժ (Տեսանյութ)
Երևանի կենտրոնը
Շրջագայություն 1
1.1 Հանրապետության հրապարակ
1.2 Պատմության թանգարան/Ազգային պատկերասրահ ParkCascade
1.3 Ազնավուրի հրապարակ ParkMatenadaraCascade
1.4 Վերնիսաժ
1.5 Սասունցի Դավթի հրապարակը
1.6 Էրեբունի
թանգարան