1.4 Վերնիսաժ
Այնուհետև կարող եք քայլել դեպի Վերնիսաժ՝ բացօթյա հայտնի տոնավաճառ զբոսաշրջիկների համար: Այն գտնվում է Երևանի «Հանրապետության հրապարակ» մետրոկայանի ետևում: Վերնիսաժում կարող եք շրջել և ընտրություն կատարել հուշանվերների մեծ տեսականուց: Տոնավաճառը 500 մետր երկարությամբ ձգվում է Արամի և Բուզանդի փողոցների միջև՝ միանալով Խանջյան և Նալբանդյան փողոցներին: Այն առանձնանում է հայկական ավանդական արվեստի գործերի իր
բազմատեսակ հավաքածուներով: Ճաշելու համար կարող եք ընտրել մոտակա
սրճարաններից մեկը, օրինակ՝
«Թոմաս Սմոկի Ռիբզ» ամերիկյան
խոհանոցի փաբ-ռեստորանը:
Հայկական գորգեր
Գորգագործության ավանդույթը Հայաստանում շատ հին արմատներ ունի և գալիս է նախաքրիստոնեական ժամանակներից: Դարեր
շարունակ հայկական գորգերը հայտնի են եղել վարպետորեն համադրված գույների, հյուսվածքի որակի և ոճային բազմազանության շնորհիվ: Գունազարդ նախշերը և սուրբ խորհրդանիշներն արտացոլում են հայկական կրոնական պատկերացումները, ինչպես նաև պատմական և մշակութային ավանդույթները:
Վերնիսաժ
Վերնիսաժ պետք է այցելել հանգստյան օրերին: Այն արվեստի գործերի բացօթյա պատկերասրահ-շուկա է՝ տեղակայված Հանրապետության և Խանջյան փողոցների միջև ձգվող այգում: Այստեղ կարելի է գնել կտավներ, քանդակներ, երաժշտական գործիքներ, կարպետներ, հուշանվերներ, զարդեր և այլ ձեռագործ իրեր:
Հայկական արվեստը և արհեստները (Տեսանյութ)
Երևանի կենտրոնը
Շրջագայություն 1
1.1 Հանրապետության հրապարակ
1.2 Պատմության թանգարան/Ազգային պատկերասրահ ParkCascade
1.3 Ազնավուրի հրապարակ ParkMatenadaraCascade
1.4 Վերնիսաժ
1.5 Սասունցի Դավթի հրապարակը
1.6 Էրեբունի
թանգարան