ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 58

Հուլիսի 5. Սահմանադրության օրը պաշտոնական տոն է Հայաստանում: Անկախ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեով:

Հուլիս. Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը (ջրի տոնը) ամառային ամենամեծ տոնն է, որը տոնում են Սուրբ Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը:

Վարդավառ բառը երկու իմաստ ունի`‹‹վարդի բոցավառում›› և ‹‹ջրով օծված››: Չնայած այժմ տոնի հիմքում ընկած է քրիստոնեական ավանդույթը, սակայն ըստ հնագույն ավանդույթի`ջրի տոնը կապվում է

հեթանոս աստվածուհի Աստղիկի հետ, որը ջրի, գեղեցկության և պտղաբերության աստվածուհին է: Տոնը կոչվում է ‹‹Վարդավառ››, որովհետև Աստղիկը, վարդի թերթերով ջուրը ցողելով, սեր էր սփռում: Այդ օրը բոլորը միմյանց վրա ուրախությամբ ջուր են լցնում:

Օգոստոս. Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը եկեղեցական տոն է` նվիրված Աստվածամորը: Տոնը նշվում է

օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Ավանդաբար տոնին հաջորդում է եկեղեցում

խաղողօրհնեքի արարողությունը, որն էլ համընկնում է խաղողի առաջին բերքահավաքին: Լինելով առաջին պտուղը` խաղողը խորհրդանշում է Քրիստոսին` կույս Մարիամի միածին որդուն (առաջին պտուղը): Այս տոնը խորհրդանշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի փոխադրումը դրախտ:

Սեպտեմբեր. Հայ եկեղեցին Խաչվերաց տոնը նշում է սեպտեմբերի 14-ի մերձակա կիրակի օրը: Այն նվիրված է Սուրբ խաչին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Անդաստանի արարողություն (աշխարհի բոլոր կողմերի օրհնություն), որի ժամանակ խաչը զարդարվում է ռեհանով և ծաղիկներով` որպես վեհության խորհրդանիշ: Այնուհետև քահանան օրհնում է եկեղեցու 4 անկյունները` ի նշան աշխարհի սրբագործման: Այս տոնը համարվում է նաև հանգուցյալների հիշատակի օր:

Երևան. հիմնական տեղեկություններ

Հայկական տոները և հիշատակի օրերը