ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 59

Սեպտեմբերի 21: 1991թ. այս օրն անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե, որով հռչակվեց Հայաստանի երրորդ հանրապետության անկախությունը: Այդ օրը նշվում է 70 տարի խորհրդային համակարգում լինելուց հետո Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման տոնը:

Հոկտեմբեր. Թարգմանչաց տոնը եկեղեցական տոն է, որն անցկացվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնը նվիրված է հայ գրերի գյուտին, Աստվածաշնչի հայերեն առաջին

թարգմանու-թյանը, ինչպես նաև 5-րդ դարի այլ գրական աշխատու-թյունների թարգմանու-թյանը:

Հոկտեմբեր. Երևանի օր. Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնն առաջին անգամ

նշվել է 1968-ի հոկտեմբերին՝ Երևանի հիմնադրման 2750-ամյա տարեդարձին: Այդ կապակցությամբ Հանրապետության հրապարակի մոտ կառուցվել է մի այգի 2750 շատրվաններով:

Տոնակատարությունները սովորաբար սկսվում են առավոտյան Էրեբունի ամրոց-թանգարանում: Կազմակերպվում է «Էրեբունի-Երևան» խորագիրը կրող թատերական ներկայացում, իսկ Երևանի կենտրոնում անցկացվում է շքերթ, որը «գլխավորում է» Արգիշտի թագավորը: Միջոցառումները շարունակվում են մինչև կեսգիշեր և եզրափակվում Հանրապետության հրապարակում տեղի ունեցող համերգով:

Դեկտեմբերի 7. Այս օրը 1988 թ. Երկրաշարժի (Սպիտակի

երկրաշարժի) զոհերի հիշատակի օրն է, որը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք և քանդեց հանրապետության

ենթակառուցվածքի մեծ մասը:

Երևան. հիմնական տեղեկություններ

Հայկական տոները և հիշատակի օրերը