Ապրիլի 24. Յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին համայն աշխարհի հայությունը հարգանքի տուրք է մատուցում հայ նահատակների հիշատակին` հիշելով Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության (1915- 1923)
1.5 միլիոն զոհերին: Այդ օրը Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են երթի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որպեսզի իրենց հարգանքի տուրքը մատուցեն նրանց, ովքեր հայ ժողովրդի էթնիկական բնաջնջման քաղաքականության զոհը դարձան:
Մայիսի 9. Հաղթանակի և խաղաղության օրը պաշտոնական տոն է Հայաստանում: Այդ օրը նշվում է 1945թ. Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած փառապանծ հաղթանակի օրը: 1992թ. նույն օրը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը ադրբեջանական զինված ուժերից ազատագրեցին Շուշին` հայկական հինավուրց քաղաքը:
Մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններն այցելում են Երևանի ‹‹Հաղթանակ›› զբոսայգի և ծաղիկներ դնում զոհերի հուշարձանին:
Մայիսի 28. Հայաստանի առաջին հանրապետության օրը պաշտոնական տոն է Հայաստանում:Այդ օրն անվանում են նաև Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի օր. հայ ազատագրական շարժումը կասեցրեց թուրքական բանակի ներխուժումը: 1918թ. այս օրը հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը, որ կորցրել էր կես հազարամյակ առաջ: Այս օրը հայ ժողովրդի անկախության սկիզբն է`1375թ. Կիլիկիայի թագավորության անկումից հետո Հայաստանի պետականության հիմնադրման սկիզբը:
Երևան. հիմնական տեղեկություններ
Հայկական տոները և հիշատակի օրերը