Փետրվար- մարտ/մարտ-ապրիլ. Մեծ Պահքը սկսվում է Բուն Բարեկենդանի հաջորդ օրը: Մեծ Պահքի շրջանում մարդիկ պետք է մաքրվեն և զերծ մնան մեղքերից ու մարմնական հաճույքներից, որպեսզի նախապատրաստվեն Հիսուս Քրիստոսի Հարության տոնին: Նշանադրություններ, ամուսնություններ և այլ ուրախ միջոցառումներ չեն անցկացվում այս ընթացքում: Մարդիկ պետք է հրաժարվեն նաև կենդանական ծագում ունեցող ուտելիքներից` օգտագործելով միայն բուսական ծագում ունեցող սննդամթերք: Բարոյական, մարմնական և հոգևոր ժուժկալությունը շատ կարևոր է Պահքի շրջանում: Հայ եկեղեցու հոգևոր հայրերը Մեծ Պահքն անվանել են նաև ‹‹Քառասնորդաց››, քանի որ այն 40 օր է տևում:
Մարտ/ապրիլ. Ծաղկազարդը նշվում է Մեծ Պահքի 6-րդ կիրակի օրը և ազդարարում է բնության զարթոնքը: Այն եկեղեցական տոն է և խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:
Ժողովուրդը մեծ խանդավառությամբ է ընդունել Հիսուսին և ձիթենու ու
արմավենու ճյուղեր է սփռել Տիրոջ ճանապարհին: Հայ առաքելական եկեղեցում տեղի է ունենում ձիթենու և արմավենու ճյուղերի օրհնության ծիսակատարություն: Հայ առաքելական եկեղեցին այս օրը համարում է նաև երեխաների օրհնության օր:
Երևան. հիմնական տեղեկություններ
Հայկական տոները և հիշատակի օրերը