Հունվարի 28. Հունվարի 28-ին Հայաստանում տոնում են Հայոց բանակի օրը` հիշատակելով նորանկախ Հայաստանի Հանրապետության (1992 թ.) զինված ուժերի ստեղծումը:
Փետրվարի 14. Տառնընդառաջը կամ Տրնդեզը եկեղեցական տոն է և նշանակում է ‹‹Տիրոջն ընդառաջ գնալ››: Այն տոնում են փետրվարի 14-ին` հունվարի 6-ից 40 օր անց: Երբ մանուկ Հիսուսը 40 օրական է լինում, ծնողները նրան բերում են Երուսաղեմ`Տիրոջը ներկայացնելու:
Այս տոնը խորհրդանշում է գարնան գալուստը, բերքառատություն,
բերրիություն, նոր ամուսնացող զույգերի համար՝ բարօրություն, պտղաբերություն: Տոնի հիմնական ծիսակատարությունը խարույկավառությունն է, որն էլ խորհրդանշում է Աստծո լույսը (‹‹կրակը ազատում է չարիքից››): Ըստ ավանդության` նորապսակները ցատկում են կրակի վրայով, որ ցանկություններն իրականանան, որ տարին բերի բարեբեր պտուղներ, և նորահարսները մայրանան:
Փետրվար/մարտ. Բուն Բարեկենդանը (բարի + կենդանի) տոնում են Մեծ Պահքին նախորդող կիրակի օրը: Արևմուտքում այս տոնին համարժեք են Mardi Gras
(Մարդի Գրա) կամ Carnival (Կարնիվալ) տոները: Տոնն ուղեկցվում է տոնական հանդիսություններով, որոնց ընթացքում մարդիկ խաղեր են խաղում, զգեստափոխվում են, տարբեր կերպարանքներ առնում և կատակներ անում: Սեղանները լի են առատ ուտելիքներով և խմիչքներով: Բարեկենդանին անմիջապես հաջորդում է Մեծ Պահքը, որի ժամանակ մարդիկ զերծ են մնում բոլոր տեսակի խրախճանքներից մինչև Սուրբ Զատիկ:
Երևան. հիմնական տեղեկություններ
Հայկական տոները և հիշատակի օրերը