Հունվարի 1. Հայաստանում Նոր տարին (Ամանորը) տոնում են հունվարի 1-ին: Այդ օրը սեղանները լի են տարբեր տեսակի ուտեստներով և քաղցրավենիքներով: Մարդիկ Նոր տարվա կապակցությամբ միմյանց շնորհավորում և նվերներ են տալիս, և բոլորի դռները բաց են հյուրերի առջև:
January 6: Արևմուտքում քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, իսկ հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 6-ին: Ըստ հայկական ավանդության`այդ օրը նշում են ոչ միայն Քրիստոսի ծնունդը, այլև մկրտությունը Սբ. Հովհաննես Մկրտչի կողմից: Տոնը ուղեկցվում է
Ջրօրհնեքի (ջրի օրհնություն) արարողությամբ, որին էլ հաջորդում է Սուրբ Ծննդյան պատարագը: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցում մատուցվում է Ճրագալույցի պատարագ (ճրագներով լուսավորում)` ի պատիվ Քրիստոսի հայտնության (Աստվածահայտնություն): Եկեղեցուց վերադառնալով տուն ընտանիքով ճաշակում են ավանդական ընթրիքը, որ ժողովրդի լեզվով կոչվում է ‹‹խթում››: Ընթրիքին մատուցում են ձուկ, բրինձ և բանջարեղեն: Այդ օրը հայերը միմյանց նվերներ չեն տալիս: Նվերներ տալիս են Նոր տարվա օրը`հունվարի 1-ին:
Հունվար/փետրվար.
Սուրբ Սարգսի հիշատակության օրը հայերը նշում են որպես սիրո տոն: Այն տոնում են հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում` Սուրբ Զատիկից 63 օր առաջ: Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդները ուտում են աղաբլիթ (աղի բլիթ)`հավատալով, որ Սուրբ Սարգիսը կորոշի իրենց ճակատագիրը: Այն անձը, ով նրանց երազում ջուր կտա, կդառնա իրենց ապագա կողակիցը:
Երևան. հիմնական տեղեկություններ
Հայկական տոները և հիշատակի օրերը