ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 50

Այս տարածքում կան շատ սիրված փաբեր: «Կամի» երաժշտական ակումբը հիանալի ընտրություն է

բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են բարձրաճաշակ երաժշտություն, տեղական և

եվրոպական համեղ կերակուր, նրբահամ խմիչք և շքեղ միջավայր: «Կալումետ»-ը Հայաստանում նոր տեսակի էթնիկ լաունջ-բար է: Վայելե՛ք բարի ջերմ մթնոլորտը, բազմամշակութային խոհանոցը, խմիչքի, գարեջրի

և կոկտեյլների լայն ընտրանին:

«Մելռոս»-ը մեկ այլ փաբ է Երևանում, ուր կարող եք այցելել: Այն գտնվում է Պուշկինի փողոցում: Այստեղ Դուք կարող եք վայելել կենդանի երաժշտություն` հայկական ֆոլկլորից մինչև ռոք, ունկնդրել մասնագիտացված երաժշտախմբի կատարումները (դասական, ռոք, բլյուզ և ջազ), ինչպես նաև ճաշակել պիցցաների տեսականի և եվրոպական ուտեստներ:

Բարի գալուստ Երևան

Երևան. հիմնական տեղեկություններ