ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 51

Երևանում հաճելի ժամանց, համեղ ճաշացանկ և ջերմ մթնոլորտ է ապահովում նաև «Սպիկիզի» ռեստորան և կոկտեյլ-բարը :

Երևանի ամենասիրված ջազային ակումբներից մեկը «Մալխաս» ջազ-ակումբն է: Այստեղ կարող եք կենդանի ջազ երաժշտություն վայելել ամեն օր 21:00-ից մինչև ուշ գիշեր` 03:00: Ջազ-ակումբը բացվել է հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի` Մալխասի կողմից: Կեսգիշերից հետո հյուրերի համար նվագում է Մալխասը:

Ժամանցի և զվարճանքի մեկ այլ վայր է «Ակումբ»-ը (Դը Քլաբ, The Club): Այստեղ Ձեզ կառաջարկեն մի շարք ծառայություններ՝ ֆրանսիական մոտեցմամբ արևմտահայ խոհանոց, թեյարան, սրճարան և համերգասրահ, որտեղ կարող եք դիտել Հայաստան այցելած և Հայաստանում բնակվող բարձրակարգ արվեստագետների ֆիլմերի էկրանավորումները, թատերախաղերը և ներկայացումները:

Բարի գալուստ Երևան

Երևան. հիմնական տեղեկություններ