Երևանի գիշերային կյանքը
Երևանի կենտրոնում՝ հատկապես այսպես կոչված «Բարերի թաղամասում», կան բազմաթիվ բարեր, փաբեր և գիշերային ակումբներ: Այս «թաղամասը» գտնվում է Փարպեցի, Պուշկին, Սարյան և Թումանյան փողոցների շրջակայքում: Այս հատվածում բարերն այնքան մոտ են իրար, որ եթե որևէ մեկը չհավանեք կամ ցանկանաք մեկ այլ վայր գնալ, ապա կարող եք մյուս բարը մտնել: Երևանի գիշերային կյանքը տեղացիներին և զբոսաշրջիկներին տալիս է հաճելի ժամանցի բազմաթիվ հնարավորություններ` առաջարկելով յուրաքանչյուրի նախասիրության համաձայն ծառայություններ: Թեև շատ բարեր բաց չեն ամբողջ գիշեր, բայց որոշները բաց են լինում մինչև ուշ գիշեր` դառնալով Ձեր գիշերային ուղեկիցը: Ի տարբերություն Եվրոպական Միության երկրների` Հայաստանում ծխելը թույլատրելի է գրեթե բոլոր փակ վայրերում: Օտարերկրացիներն ամենուր ջերմ ընդունելության են արժանանում, բացի այդ՝ յուրաքանչյուր բար ունի անգլերեն ճաշացանկ (նաև ռուսերեն` ոչ այնքան հաճախ): Այցելուները շատ են սիրում լցնովի գարեջուր ըմպել:
Երևանի գիշերային կյանքը (Տեսանյութ)
Երևանի հետքերով (Տեսանյութ)
Բարի գալուստ Երևան
Երևան. հիմնական տեղեկություններ