ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 48

Երեխաների Երևանը

Ձեր երեխաների ժամանցը Երևանում կարող եք զվարճալի դարձնել՝ այցելելով մանկական տարբեր վայրեր: Կան բազմաթիվ զվարճանքի այգիներ՝ Լունա-Պարկ, Հաղթանակի զբոսայգի, Մանկական երկաթուղի, Կրկես, Կենդանաբանական այգի և Ջրաշխարհ: Գործում են նաև մանկական ստեղծագործական և զարգացման կենտրոններ, ինչպես օրինակ՝ «Նարնջագույն փղիկ»-ը, «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնը, «Ալադդին» մանկական զվարճանքի կենտրոնը և այլն: «Նարնջագույն փղիկ»-ը երեխաների համար արտադրում է ստեղծագործական գունավոր արտադրանք, որը ներառում է էկոլոգիապես մաքուր և անվտանգ ծեփամածիկներ, պլաստիլին, ապակու վրա աշխատելու նյութեր և այլն:

Մանկական երկաթուղի

Երևանի մանկական երկաթուղին գտնվում է Հրազդանի կիրճի երկայնքով ձգվող այգում:

Այս գեղեցիկ վայրը ստեղծելու գաղափարը պատկանում է Խորհրդային Հայաստանի քաղաքական գործիչ Աղասի Խանջյանին: Պետական այս նախագիծն իրականություն է դարձել 1936 թ.: Այն բացվել է

1937 թ. նոյեմբերի 7-ին` Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի օրը: Շինարարական աշխատանքներին մասնակցել են կամավորներ Հայաստանից և խորհրդային այլ երկրներից (օրինակ` Ուկրաինա, Վրաստան): Երկաթուղու առաջին աշխատողները և գործարկողները երեխաներն էին, որոնք հետագայում դարձան այս ոլորտի փորձագետներ:

Բարի գալուստ Երևան

Երևան. հիմնական տեղեկություններ