ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 47

Զվարճանքի վայրեր

Ամռանը ժամանցի հիանալի վայր է Երևանի ջրաշխարհը՝ իր լողավազաններով ու ջրային ատրակցիոններով: Այստեղ կան սննդի և ըմպելիքի տաղավարներ, ինչպես նաև ռեստորան: Ձմռանը ջրաշխարհի ամենամեծ լողավազանը վերածվում է սահադաշտի: «Ակվատեկ» փակ ջրաշխարհը հրաշալի վայր է ընտանեկան հանգստի համար: Այստեղ ևս կան լողավազաններ և մանկական ջրային սահարաններ: «Ակվատեկ»-ը բաց է ողջ տարվա ընթացքում` առանց հանգստյան օրերի: «Փլեյ Սիթի»-ում կարող եք օգտվել ժամանցի և զվարճանքի բազմատեսակ ծառայություններից` կարտինգ, բոուլինգ, բագգի, խաղային ավտոմատներ, յոթաչափ (7D) կինոթատրոն, ավտոդրոմ, մինի գոլֆ, փեյինթ-բոլ, բիլիարդ, ինչպես նաև ռեստորան և սրճարան-բար, որտեղ կարող եք կազմակերպել տոնական և կորպորատիվ միջոցառումներ: Ջրաշխարհի և «Փլեյ Սիթի»-ի մեջտեղում

գտնվում է Երևանի բուսաբանական այգին: Այն ունի ավելի քան 1070 տեսակի ծառերի և թփերի հարուստ հավաքածու, այդ թվում՝ Կովկասի և Ղրիմի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Սիբիրի և Արևելյան Ասիայի դենդրոֆլորան: Հայկական բուսական աշխարհն ընդգրկում է 200 բնաշխարհիկ (էնդեմիկ), հազվագյուտ և անհետացող բուսատեսակ: Այգին ունի նաև ավելի քան 300 տեսակի վարդերի հավաքածու: Երևանի կենդանաբանական այգին ժամանցի մեկ այլ գեղեցիկ վայր է: Այն տուն է 204 տեսակի շուրջ 2749 գլուխ կենդանու համար: Հարավային Կովկասը և Հայաստանը ներկայացնող կենդանատեսակների թվում են արջերը, բեզոարյան այծերը, սողունները, հայկական մուֆլոնները և սև անգղերը: Աշխարհի տարբեր երկրներից կենդանաբանական այգի են բերվել առյուծներ, վագրեր, բորենիներ և «Գրանտ» անունով ասիական փիղը:

Բարի գալուստ Երևան

Երևան. հիմնական տեղեկություններ