Առևտրի կենտրոններ
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնը գտնվում է Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բլրի մոտ: Կենտրոնը կառուցվել է «Տաշիր Գրուպ» ընկերության կողմից և բացվել է 2012 թ.: Այն նախատեսված է տարբեր տարիքի և սոցիալական շերտերի մարդկանց համար և ընդգրկում է մի շարք միջազգային հայտնի բրենդային խանութներ, ոսկյա զարդերի վաճառասրահ, ինչպես նաև սրճարաններ: Գնումներից բացի՝ Դուք կարող եք նաև լավ ժամանակ անցկացնել կինոթատրոնում և բոուլինգի խաղասրահում: Այստեղ կա նաև մանկական խաղահրապարակ և սրճարան: Առևտրի կենտրոնն ունի հարմարավետ, ընդարձակ և լուսավոր սրահներ, միջանցքներ և հաճելի միջավայր:
Yerevan Mall
Բարի գալուստ Երևան
Երևան. հիմնական տեղեկություններ
«Երևան Մոլ»-ն առևտրի կենտրոն է Երևանում: Շենքը նախագծվել է ուրարտական ճարտարապետության ոճով (մ.թ.ա. 9-6-րդ դարեր): Առևտրի կենտրոնի դիզայնը, ինչպես նաև պատկերանիշն ու բրենդային տարրերը ներկայացնում են Երևան քաղաքի գույները: «Երևան Մոլ»-ի ճարտարապետական նորարարական նախագիծը մշակել են միջազգային ճանաչում վայելող «Բրոդվեյ Մալյան» («Broadway Malyan») ընկերությունը և «Արխանգել» («Archangel») ճարտարապետական ընկերությունը: Մայրաքաղաքի ամենաընդարձակ առևտրի կենտրոնում գործում են մեծ թվով բրենդային խանութներ, ինչպես նաև զվարճանքի բազմապիսի վայրեր: Այստեղ են գտնվում «Քարֆուր» («Carrefour») հիպերմարկետը, «Ինդիտեքս Գրուպ» («Inditex Group») ընկերության և ավելի քան 120 ազգային ու աշխարհահռչակ բրենդային խանութներ: Մոլն իր ճարտարապետական եզակի մոտեցմամբ նաև զբոսաշրջիկներին գրավելու նպատակ ունի. վերջիններս կարող են գնումներ կատարել, հաճելի ժամանց անցկացնել և միաժամանակ բացահայտել Ուրարտական (Արարատյան) թագավորության զարդանախշերը: «Երևան Մոլ»-ը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ գործունեությամբ նախատեսում է ցուցադրել ուրարտական ժամանակներից մեզ հասած հնագույն դամբարանի մի շարք ցուցանմուշներ, որոնք հայտնաբերվել են մոլի շենքի տակ: