Գյուղատնտեսական տոնավաճառներ
Թեև հետխորհրդային տարիներին մայրաքաղաքում սնկի պես աճեցին հանրախանութները, այդուհանդերձ, գյուղատնտեսական տոնավաճառները շարունակեցին գործել: Երևանի բոլոր թաղամասերում կան ամենօրյա գյուղատնտեսական տոնավաճառներ: Երևանի կենտրոնի մոտ գտնվող ամենամեծ տոնավաճառը «Գումի շուկան» է, որ տեղակայված է Մովսես Խորենացու փողոցում: Այն զբաղեցնում է 0.42 կմ (459 յարդ) տարածք: Այստեղ կարող եք ձեռք բերել հայկական տոնավաճառի ամենաթարմ արտադրանքը` միրգ, բանջարեղեն, միս, ամենօրյա սպառման սննդամթերք և ձկնեղեն: Զբոսաշրջիկները հատկապես հետաքրքված են հայկական համեղ օրգանական և շաքարապատ մրգերով, չրերով և թխվածքաբլիթներով: Հայաստանի թարմ միրգը, չրերը, ընկույզը և բանջարեղենը շատ սիրված են: Տոնավաճառներում կա նաև թարմ թխված լավաշ: Ձեզ հնարավորություն կընձեռվի համտեսելու մթերքը կամ քաղցրեղենը, բայց պարտադրված չեք լինի այն գնել: Գյուղատնտեսական տոնավաճառներում սակարկելն ընդունված սովորույթ է:
Հայկական ծիրանը
Հայաստանում ծիրան աճեցրել են հնագույն ժամանակներից և հաճախ համարում են, որ ծիրանի հայրենիքը Հայաստանն է: Ծիրանը Եվրոպայում տարածվել է «Հայկական սալոր» («Prunus armeniaca») անունով: Ալեքսանդր Մակեդոնացին
ծիրանը տարել է Հունաստան: Ավելի ուշ հռոմեական զորավար
Լուկուլլոսը (մ.թ.ա. 106–57) Հայաստանից Հռոմ է տարել բալենու, սպիտակ բալենու և ծիրանենու տնկիներ: Այսօր ծիրանենի աճեցնում են աշխարհի տարբեր երկրներում (կլիմայական համապատասխան պայմանների դեպքում), ինչպես օրինակ՝ Միացյալ Նահանգներում, Նոր Զելանդիայում, Կարդալ ավելին
Բարի գալուստ Երևան
Երևան. հիմնական տեղեկություններ