ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 44

Խաշ

Հայկական ավանդական հնագույն ուտեստներից մեկի` խաշի մասին վկայություններ կան հայ միջնադարյան մի շարք հեղինակների` Գրիգոր Մագիստրոսի (11-րդ դար), Մխիթար Հերացու (12-րդ դար)

և ուրիշների աշխատություններում: Նախկինում այն աղքատների ճաշ է եղել, իսկ այժմ համարվում է ձմեռային տոնական նրբահամ

ուտեստ, որը ուտում են ընկերական կամ ընտանեկան մեծ շրջապատում վաղ առավոտյան: Անունը գալիս է «խաշել» բայից: Այն պատրաստում են տավարի խաշած տոտիկներից և գլխից, կարելի է նաև

ավելացնել տավարի մարմնի այլ մասերը, օրինակ` ստամոքսը: Տավարի տոտիկները խանձում են, մաքրում և պահում սառը

ջրի մեջ՝ վատ հոտից ազատվելու համար: Այնուհետև այն ամբողջ գիշեր եփում են ջրում, մինչև որ ջուրը դառնա մածուցիկ, և միսն առանձնացվի ոսկորներից:

Կարդալ ավելին

Հայկական ավանդական հաց` լավաշ

Հայկական ավանդական լավաշը հացի ամենատարածված տեսակն է Հայաստանում: Այն բարակ հաց է՝ գործածելի նաև Կովկասում, Իրանում և Թուրքիայում: Լավաշ պատրաստելու համար պետք է ալյուր, ջուր և աղ: Լավաշի բարակությունը կախված է նրանից, թե որքան բարակ է այն գրտնակված: Հայաստանում լավաշ սովորաբար թխում են ավանդական ճանապարհով.

Կարդալ ավելին

Գրիգոր Խանջյան «Լեռներում»

Հայկական ավանդական լավաշի պատրաստումը (Տեսանյութ)

Բարի գալուստ Երևան

Երևան. հիմնական տեղեկություններ