ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 43

Հայկական խոհանոց

Հայկական խոհանոցն արտացոլում է Հայկական լեռնաշխարհի և հայկական մյուս բնակավայրերի պատմությունը, աշխարհագրությունը, ավանդական մշակաբույսերի բազմազանությունն ու անասնապահության ոլորտի առանձնահատկությունները: Պատմականորեն այն կրել է եվրոպական և

միջինարևելյան խոհանոցների փոխազդեցությունը, ինչի

հետևանքով հայկական խոհանոցում կան մսային, ձկնային և

բանջարեղենային որոշ ուտեստների պատրաստման ընդհանրություններ: Այդուհանդերձ, որոշ

հատկանիշներ հիմնականում բնորոշ են հայկական խոհանոցին: Կերակուրի համը բաղադրիչների որակի և թարմության արդյունք է, այլ ոչ թե համեմունքների չափից շատ օգտագործման: Որպես բաղադրիչներ շատ հաճախ օգտագործվում են թարմ և չոր մրգերը: Բացի այդ՝ տարբեր տեսակի տերևներ` խաղողի, կաղամբի, բազուկի, բողկի, ելակի և այլն, օգտագործվում են մթերքի լցոնման և փաթաթման համար:

Հայկական խոհանոցին ծանոթանալու համար այցելե՛ք «Արարատ Հոլ» («Ararat Hall») ռեստորան: Այստեղ կարող եք ճաշակել հայկական ավանդական ղափամա, բոզբաշ, պուտուկ, կանեփով տոլմա, արքունիքի խաշնտուր և այլն:

Քյուֆթա

Քյուֆթան հայկական «հարգի»

մսային կերակուր է` պատրաստված ծեծած փափկամսից և

համեմված համեմունքներով: Պրոֆեսիոնալ քյուֆթա պատրաստողներից շատերն ունեն իրենց սեփական բաղադրատոմսը, ինչը գաղտնի են պահում և Կարդալ ավելին

Խորոված

Խորովածը հայկական

խոհանոցի ամենից շատ սիրված կերակուրներից մեկն է, որ

կարելի է ճաշակել ռեստորաններում, ընտանեկան հավաքույթների ժամանակ և որպես արագ ուտեստ: Հայերենում «խորոված» բառը գալիս է «խորովել» բայից:

Կարդալ ավելին

Բարի գալուստ Երևան

Երևան. հիմնական տեղեկություններ