ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 42

Հայաստանում ամենահայտնի ալկոհոլային խմիչքը կոնյակն է: Կան հայկական կոնյակ արտադրող ճանաչված գործարաններ` «Արարատ», «Նոյ», «Գրեյթ Վելլի», «ՄԱՊ» և «Պռոշյան»: Հայկական կոնյակը մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում: Ուինսթոն Չերչիլը սիրում էր հայկական կոնյակ, նախընտրում էր «Դվին»-ը: Նա հայկական կոնյակ առաջին անգամ փորձել է 1943 թ. Թեհրանի հանրահայտ կոնֆերանսի ընթացքում: Չերչիլն այնքան

շատ էր հավանում այն, որ Ստալինն անձամբ էր վերահսկում «Դվին» հայկական կոնյակի առաքումը բրիտանական վարչապետին: Երբ ծեր Չերչիլին հարցրել են, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանել է. «Երբեք մի՛ ուշացեք ճաշից, ծխե՛ք հավայան սիգար և խմե՛ք հայկական կոնյակ»:

«Արարատ» բացառիկ հավաքածուից 10 տարվա հնեցման, 50 % թնդությամբ նրբահամ «Դվին» կոնյակը ստեղծել է Երևանի կոնյակի գործարանի վարպետ-կոնյակագործ Մարգար

Սեդրակյանը: Կոնյակը կրում է Հայաստանի միջնադարյան հռչակավոր մայրաքաղաքի անունը:

Բարի գալուստ Երևան

Երևան. հիմնական տեղեկություններ