Հին ժամանակներից Հայաստանը հայտնի է եղել իր գինեգործական ավանդույթներով: 2011 թ. Արենիում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է 6000
տարվա վաղեմության գինեգործական համալիր: Հնագետների բացահայտումները փաստում են, որ Հայաստանը եղել է խաղողագործության և գինեգործության հայրենիքը: Խաղողի տեղական
տեսակների լավագույն դաշտերը գտնվում են
Արարատյան դաշտավայրում և Վայոց Ձորի մարզում, որը գտնվում է ծովի մակարդակից 800-1300 մ (2,625-4,265 ոտնաչափ) բարձրության վրա` լեռնոտ հողերի վրա: Այսօր Հայաստանում աճում են խաղողի եզակի տեսակներ, որոնք 1,000 տարվա պատմություն ունեն: Խաղողի այս հին տեսակներից պատրաստված գինին մյուսներից տարբերվում է իր հոտով և որակով: Փորձե՛ք նաև հայկական նռան գինին: Հայկական ժամանակակից գինի արտադրող հայտնի
ընկերություններից են «Արմենիա Վայն»-ը և «Վեդի Ալկո»-ն:Գործարաններից առաջինն արտադրում է «Արմենիա» բարձրորակ գինին, իսկ վերջինը` «Արենի», «Վիվատ Արմենիա», «Խարջի», «Հայք» և այլն: 2013 թ. «Արմենիա Վայն» ընկերության արտադրած «Մուսկատ» գինին ճանաչվել է լավագույնն աշխարհում: Հայաստանում ճանաչված գինի արտադրողներ են նաև «Պռոշյան», «Մառան», «Զորահ» և «Իջևան» ընկերությունները:
Բարի գալուստ Երևան
Երևան. հիմնական տեղեկություններ