Կենա՛ցդ, Երևա՛ն…
Կենա՛ցդ… Ալկոհոլային խմիչքի արտադրությունը բավական զարգացած է Հայաստանում: Անպայման փորձե՛ք հայկական գարեջուրը, օղին, գինին և իհարկե կոնյակը: Գարեջրի տեղական արտադրանքներից հայտնի են Կիլիկիան, Կոտայքը, Էրեբունին և Գյումրին. բոլորն էլ կրում են հայկական շրջանների և քաղաքների անունները: Օրինակ՝ Էրեբունին ստացել է Երևանի պատմական անունը:
Հատկապես փորձե՛ք թթի և ծիրանի տեղական օղիները: Այս օղիները հիմնականում թորում են տան պայմաններում թթենու և ծիրանենու պտուղներից:
Բարի գալուստ Երևան
Երևան. հիմնական տեղեկություններ