Ավտոբուսային երթուղիներ
Միջքաղաքային և միջպետական երթուղիները սպասարկում են ավտոբուսները և երթուղային տաքսիները: Երևանում կա ավտոբուսային երկու կայարան: Կիլիկիա ավտոկայանը Երևանի կենտրոնական ավտոբուսային կայարանն է: Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող այս ավտոկայանից ավտոբուսներ են մեկնում Հայաստանի տարբեր շրջաններ (Էջմիածին, Արմավիր, Գյումրի, Ղարաբաղ) և արտերկիր (Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան): Քանաքեռ ավտոկայանը գտնվում է Թբիլիսյան խճուղում` Երևանի հյուսիսային մասում, և իրականացնում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածների ուղևորափոխադրումները:
Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկից ամեն օր՝
առավոտյան ժամը 8-ից մինչև կեսգիշեր, տաքսիներ են մեկնում
Երևանից Էջմիածին: Մեկ տոմսն արժե 400 դրամ, իսկ 18:00-ից
հետո` 500 դրամ:
Կան նաև Իրան մեկնող գնացքներ , որոնք երթուղին սկսում են Հանրապետության հրապարակի մոտ գտնվող «Էրեբունի» հյուրանոցի առջևից և ավարտում նույն տեղում:
Այլ կայարաններ
Գայի ավտոկայան
Գայի պողոտա 14/3 (Mercedes Benz ավտոսրահի մոտ)
Ուղղությունը` Գառնի, Գեղարդ, Ողջաբերդ, Հացավան
Իսահակյան ավտոկայան
Իսահակյան փ. 28 (Դրամատիկական թատրոնի դիմաց)
Ուղղությունը` Դիլիջան, Սևան
Խորենացի ավտոկայան
Խորենացի փ. («Ռոսիա» առևտրի կենտրոնի հետևում)
Ուղղությունը` Մասիս, Արթիկ, Գյումրի, Վանաձոր
Հյուսիսային ավտոկայան
Թբիլիսյան խճուղի 1
Ուղղությունը` Գավառ, Մարտակերտ, Ճամբարակ, Վանաձոր
Պարոնյան ավտոկայան
Պարոնյան փ. (Փակ շուկայի մոտ)
Ուղղությունը` Աշտարակ, Երզնկա, Կարբի, Օհանավան, Փարպի
Ռայկոմ ավտոկայան
Ազատության պողոտա
Ուղղությունը` Հրազդան, Ծաղկաձոր
Շահումյան հրապարակի ավտոկայան
Ուղղությունը` Բյուրական
Բարի գալուստ Երևան
Երևան. հիմնական տեղեկություններ