Երկաթուղային կապը
2008 թվականին հայկական երկաթուղու կառավարումը հանձնվեց ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը:
Փոխադարձ համաձայնությամբ կառավարման
ժամկետը 30 տարի է: Միջքաղաքային
գնացքները գործում են Սասունցի Դավիթ
հրապարակում գտնվող «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանից ամեն օր՝ Երևան-Գյումրի երթուղով: Ամռան ամիսներին Քանաքեռ երկաթուղային կայարանից գնացքներ են մեկնում նաև դեպի Սևան:
«Սասունցի Դավիթ» կայարանից ամեն օր ուղևորատար գնացքներ են մեկնում Երևանից Թբիլիսի: «Արմենիա» («Armenia») գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորափոխադրումներ է իրականացնում ամեն օր՝ հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Ննջավագոնները և կուպեներն ամբողջովին վերանորոգված են և ունեն օդորակիչներ: Գնացքի վագոններում կա սառնարան՝ մթերքի և ըմպելիքի համար:
«Հարավկովկասյան երկաթուղին» տրամադրում է տոմսերի առցանց ամրագրման հնարավորություն: Կարող եք նաև գնել միջպետական գնացքների տոմսեր:
տոմսեր:
Yerevan-Tbilisi Minibus
Բարի գալուստ Երևան
Երևան. հիմնական տեղեկություններ