ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 37

«Երևան Սիթի Տուր»

Քաղաքի պատմամշակութային վայրերը հյուրերին և զբոսաշրջիկներին ներկայացնելու համար Երևանի քաղաքապետարանը մշակել է «Երևան Սիթի Տուր» ծրագիրը: Երթուղու բոլոր ավտոբուսներն ունեն վեց լեզուներով աուդիո-համակարգ, որը հնարավորություն է տալիս լսելու հետաքրքիր մեկնաբանություններ Երևանի պատմության, մշակույթի, բնության, քաղաքային կյանքի և մշակութային արժեքների վերաբերյալ: Երթուղին սկսվում և ավարտվում է Ֆրանսիայի հրապարակում, ունի մայրաքաղաքի տեսարժան վայրերն ընդգրկող 8 կանգառ: Տոմսերը կարող եք գնել ավտոբուսում:

Բարի գալուստ Երևան

Երևան. հիմնական տեղեկություններ