Տաքսի ծառայություն
Երևանում և շրջակայքում ճանապարհորդելու համար կարող եք օգտվել տաքսիներից: Ծառայությունը բավական մատչելի է. 1 կմ-ը մոտավորապես 100-120 դրամ` 600-800 դրամ նվազագույն վճարով: Տաքսի ծառայությունների մեծ մասն իրենց մեքենաներում ունեն հաշվիչներ, իսկ գները հակված են ընկերությունների միջև մրցունակ լինելու: Մասնավոր տաքսիների դեպքում հնարավոր է՝ ավել վճարեք: Ուստի, վարորդի հետ բանակցե՛ք մինչև տաքսի նստելը:
Ուղևորափոխադրումը ավտոբուսներով և երթուղային տաքսիներով
Ուղևորափոխադրումներն իրականացնում են մասնավոր ընկերությունները՝ պայմանագրային հիմունքներով: Երևանում գործում է շուրջ 42 ավտոբուս և 95 երթուղային տաքսի, վերջիններս առավել հայտնի են «մարշրուտկա» անունով: Հանրային ուղևորափոխադրումն առավել հարմարավետ դարձնելու և ճանապարհները թեթևացնելու համար քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել ավելացնելու ավտոբուսների թիվը և զուգահեռաբար նվազեցնելու երթուղային տաքսիների քանակը: Ավտոբուսների և երթուղային տաքսիների ուղեվարձը 100 դրամ է:
Բարի գալուստ Երևան
Երևան. հիմնական տեղեկություններ