Երթևեկություն
Երևանի կենտրոնը փոքր է, և այն տեսնելու լավագույն տարբերակը զբոսնելն է: Հայաստանի երթևեկությունը աջակողմյան է: Երևանի քաղաքային ուղևորափոխադրումներն իրականացնում են երթուղային տաքսիները, ավտոբուսները, տրոլեյբուսները և մետրոն:
Ավտովարում և ավտոկանգառ
Ճամփորդողները, որոնք նախատեսում են ավտոմեքենա վարձել, պետք է ձեռք բերեն միջազգային վարորդական իրավունք: Հիշե՛ք՝ ամբողջ քաղաքում ճանապարհները վերահսկվում են տեսախցիկներով և արագաչափերով: Չտուգանվելու համար միշտ հետևե՛ք երթևեկության կանոններին: 2014 թ.-ից «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն իրականացնում է Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպումը: Ճանապարհների կարմիր գծանշումներն արված են վճարովի ավտոկայանատեղիների համար, որտեղ առաջին 15 րոպեիկայանումն անվճար է: Վճարումների տարբեր ձևեր կան`ժամային, օրական, ամսական և տարեկան: Կարող եք վճարում կատարել բջջային հեռախոսով, բանկում կամ վճարման ավտոմատ համակարգերի միջոցով:
Բարի գալուստ Երևան
Երևան. հիմնական տեղեկություններ